Կենսաբազմազանության միջազգային օրվա կապակցությամբ ՀՀ բնապահպանության նախարարությունը՝ գործընկեր միջազգային կազմակերպությունների և հանրապետության կրթօջախների աջակցությամբ մի շարք միջոցառումներ է անցկացրել դպրոցներում, բնության հատուկ պահպանվող տարածքներում և Հայաստանի բնության պետական թանգարանում:
Հայաստանի բնության պետական թանգարանում անցկացված միջոցառմանը Բնապահպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արմեն Վարդանյանը Նախարարության անունից շնորհակալություն հայտնելով ներկաներին միջոցառմանը աջակցելու համար՝ հրապարակել է ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանի ուղերձը Կենսաբազմազանության միջազգային օրվա կապակցությամբ: «WWF-Հայաստան»-ը անցկացրել է “Արջի վերադարձը բնություն” վերնագրով ֆիլմի շնորհանդեսը: Ֆիլմում մատուցվում էր մայրական խնամքից զրկված քոթոթին մեկ տարի խնամելուց հետո հաջողությամբ վայրի բնություն վերադարձնելու պատմությունը: Վայրի բնության միջազգային հիմնադրամի Հայաստանի մասնաճյուղի համակարգող Կարեն Մանվելյանը ներկայացրել է Հայաստանի կենսաբազմազանության պահպանմանն ուղղված Հիմնադրամի իրականացրած և հեռանկարային ծրագրերը: Անցկացվել է նաև Հայաստանի բնության հատուկ պահպանվող տարածքներում լուսանկարված կենդանիների նկարների ցուցահանդես:
Ռամսարի կոնվենցիայի հայաստանյան ներկայացուցիչները Մխիթար Սեբաստացու անվան կրթահամալիրում միջին դասարանի աշակերտների համար ցուցադրել են թռչունների չուն ներկայացնող “Մեծ թռիչք” ֆիլմը, ինչից հետո ՀՀ ԲՆ կենսաբազմազանության քաղաքականության բաժնի աշխատակիցները բաց դաս են անցկացրել Հայաստանի կենսաբազմազանության պահպանման թեմայով:
Կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի ազգային համակարգող Արամ Գաբրիելյանը և ՀՀ ԲՆ կենսառեսուրսների կառավարման գործակալության պետ Արտաշես Զիրոյանը ԶԼՄ-ների ներկայացուցիչներին են մատուցել կլիմայի փոփոխության խնդիրների լուծման էկոհամակարգային առկա մոտեցումները: Ցուցադրվել է “Ախուրյան գետի վերին հոսանքի հին հունի ջրաճահճային տարածքի էկոհամակարգի վերականգնում” վերնագրով ֆիլմը:
Կենսաբազմազանության միջազգային օրվա կապակցությամբ միջոցառումներ են անցկացրել նաև “Խոսրովի անտառ” պետական արգելոցի, “Դիլիջան” ազգային պարկի և “Սևան” ազգային պարկի աշխատակիցները:
![]() |
![]() |
Բնապահպանության և
ընդերքի
տեսչական մարմին
Թեժ գիծ` 119
Հեռ. (+374 10) 55 20 62
Տեղեկատվության
տրամադրում
Հետադարձ կապ
նախարարության
պատասխանատուների հետ
ԾԱՆՈՒՑՈՒՄ
2018 թվականի մարտի 23-ին ընդունված <<Պետական կառավարման համակարգի մարմինների մասին>> ՀՀ օրենքով Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը սահմանվել է Կառավարությանը ենթակա մարմին, ուստի քաղաքացիներն իրենց ահազանգերը և դիմումները կարող են ուղարկել տեսչական մարմնի ղեկավարին /Հասցե՝ ք. Երևան 3750009, Կորյունի փողոց 15, հեռ՝ (+374 15) 48 48 48/։
Բնապահպանական
օրացույց