ՀՀ բնապահպանության նախարարն այսօր ընդունել է Համաշխարհային բանկի ներկայացուցիչներին

03-06-2014

ՀՀ Բնապահպանության նախարարն այսօր ընդունել է Համաշխարհային բանկի /ՀԲ/ ներկայացուցիչներ՝ ավագ բնապահպան-մասնագետ Ադրիանա Դամիանովային, բնապահպան-մասնագետ Էսմա Կրեսոնին, ՀԲ հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչներ՝ ավագ տնտեսագետ Գոհար Գյուլումյանին և տնտեսագետ Տիգրան Կոստանյանին: Հանդիպման ընթացքում քննարկվել է ՀԲ կողմից իրականացվող ‹‹Օժանդակություն ինստիտուցիոնալ կարողությունների զարգացմանը՝ հանքարդյունաբերության ոլորտում բնապահպանական կառավարումը, ներառումը և թափանցիկությունն ապահովելու նպատակով››  դրամաշնորհային ծրագիրը:

ՀԲ ավագ բնապահպան-մասնագետ  Ադրիանա Դամիանովան շնորհավորել է Արամայիս Գրիգորյանին նոր պաշտոնում նշանակվելու առթիվ և հետագա սերտ համագործակցության հույս հայտնել:

Արամայիս Գրիգորյանն իր հերթին ընդգծել է. ‹‹Համաշխարհային բանկը երկարամյա արդյունավետ համագործակցության փորձ ունի Բնապահպանության նախարարության, ինչպես նաև մեր հանրապետության այլ գերատեսչությունների հետ: Ես հուսով եմ, որ ինձ հետ՝ իբրև նոր նախարարի, աշխատանքները ևս արդյունավետ ընթացք կունենան և նոր թափ հաղորդելով մեր համագործակցությանը՝ կկարողանանք էապես նպաստել ՀՀ բնապահպանական հարցերի բարելավմանն ու շրջակա միջավայրի պահպանությանը››:

Կողմերը պատրաստակամություն են հայտնել և պայմանավորվածություններ ձեռք բերել առաջիկայում առավել սերտ համագործակցություն ծավալելու ուղղությամբ: 

<
>