ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանն այսօր` հունիսի 13-ին ընդունել է ԵԱՀԿ Երևանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Անդրեյ Սորոկինին և ԵԱՀԿ Երևանյան գրասենյակի տնտեսական և բնապահպանական հարցերի բաժնի ղեկավար Թոմաշ Դեմսկուն:
Հյուրերը շնորհավորել են նորանշանակ նախարարին: Անդրեյ Սորոկինը հետագա արդյունավետ համագործակցության հույս է հայտնել` ընդգծելով երկու կառույցների միջև ունեցած տարիների համագործակցության և հաջողությամբ իրականացված ծրագրերի փորձը:
Նախարարը ողջունել է հյուրերին, շնորհակալություն հայտնել շնորհավորանքի համար և հավաստիացրել, որ ՀՀ բնապահպանության նախարարության և ԵԱՀԿ Երևանյան գրասենյակի միջև կշարունակվի արդյունավետ համագործակցութունը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են համագործակցության հիմնական ուղղությունները և զարգացման հեռանկարները: Ձեռք են բերվել պայմանավորվածություններ` համագործակցության շրջանակները հստակեցնելու ուղղությամբ:
Դեսպանը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և պատրաստակամություն հայտնել սեփական գործունեությամբ ամրապնդել և զարգացնել կողմերի միջև համագործակցությունը:
![]() |
![]() |
![]() |
Բնապահպանության և
ընդերքի
տեսչական մարմին
Թեժ գիծ` 119
Հեռ. (+374 10) 55 20 62
Տեղեկատվության
տրամադրում
Հետադարձ կապ
նախարարության
պատասխանատուների հետ
ԾԱՆՈՒՑՈՒՄ
2018 թվականի մարտի 23-ին ընդունված <<Պետական կառավարման համակարգի մարմինների մասին>> ՀՀ օրենքով Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը սահմանվել է Կառավարությանը ենթակա մարմին, ուստի քաղաքացիներն իրենց ահազանգերը և դիմումները կարող են ուղարկել տեսչական մարմնի ղեկավարին /Հասցե՝ ք. Երևան 3750009, Կորյունի փողոց 15, հեռ՝ (+374 15) 48 48 48/։
Բնապահպանական
օրացույց