ՀՀ բնապահպանության նախարարությունը կազմակերպում է «Հանրային ծանուցման և քննարկումների իրականացման կարգը սահամնելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի հանրային քննարկում

31-07-2014

Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքը և ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի նախագծի հանրային քննարկումների կամզակերպման և իրականացման» կարգով՝ ՀՀ բնապահպանության նախարարությունը կազմակերպում է «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի դրույթներից բխող «Հանրային ծանուցման և քննարկումների իրականացման կարգը սահամնելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի հանրային քննարկում: Իրավաբանական և ֆիզիկական անձինք հանրային քննարկման մասնակցության դիմումները կարող են ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմ ներկայացնել մինչև 10.08.2014թ. , press@mnp.am էլեկտրոնային հասցեով, կամ բերել ՀՀ բնապահպանության նախարարություն /հասցե. Ք. Երևան, Հանրապետության հրապարակ կառավարական 3-րդ շենք, 5-րդ հարկ, 517 սենյակ, Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն/: Իրավաբանական և ֆիզիկական անձինք ցանկության դեպքում նորմատիվ իրավական ակտի վերաբերյալ իրենց առաջարկությունները և դիտողությունները մինչև հանրային քննարկումը կարող են ուղարկել press@mnp.am հասցեով:

Հանրային քննարկումները տեղի կունենան 14.08.2014թ. ՀՀ բնապահպանության նախարարությունում՝ Հանրապետության հրապարակ կառավարական 3-րդ շենք 5րդ հարկ խորհրդակցությունների դահլիճում, ժամը 11.00-ին:

          ՆԱԽԱԳԻԾ

ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

<
>