«Նշանակալի է Կարեն Շահինյանի ներդրումը հայրենի բնաշխարհի կենսաբազմազանության պահպանման գործում: Լինելով Հայաստանի Հանրապետության բնապահպանական գերատեսչության առաջին ղեկավար կազմի ներկայացուցիչը՝ Կ. Շահինյանն իր հարուստ գիտելիքները և փորձը ներդրել է պետության առաջ ծառացած բնապահպանական խնդիրների լուծման կարևոր գործում: Մեծ և ուսանելի է նաև նրա թողած գիտական ժառանգությունը, ինչը դեռ սերունդներ կկրթի: Կարեն Շահինյանն իր մարդկային բարձր հատկանիշներով, հարուստ գիտելիքներով և աշխատասիրությամբ մեծ հարգանք է վայելում իր գործընկերների, գիտնականների և հասարակության տարբեր շերտերի ներկայացուցիչների մոտ:
Խորին ցավակցություն եմ հայտնում Կարեն Շահինյանի հարազատներին, գործընկերներին և մերձավորներին»,-ասված է ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանի ցավակցական հեռագրում:
Բնապահպանության և
ընդերքի
տեսչական մարմին
Թեժ գիծ` 119
Հեռ. (+374 10) 55 20 62
Տեղեկատվության
տրամադրում
Հետադարձ կապ
նախարարության
պատասխանատուների հետ
ԾԱՆՈՒՑՈՒՄ
2018 թվականի մարտի 23-ին ընդունված <<Պետական կառավարման համակարգի մարմինների մասին>> ՀՀ օրենքով Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը սահմանվել է Կառավարությանը ենթակա մարմին, ուստի քաղաքացիներն իրենց ահազանգերը և դիմումները կարող են ուղարկել տեսչական մարմնի ղեկավարին /Հասցե՝ ք. Երևան 3750009, Կորյունի փողոց 15, հեռ՝ (+374 15) 48 48 48/։
Բնապահպանական
օրացույց