ՀՀ բնապահպանության նախարարությունում այսօր կայացել է ՀՀ բնապահպանության նախարարին կից գիտատեխնիկական խորհրդի անդրանիկ նիստը, որին մասնակցել են ՀՀ ԳԱԱ գիտահետազոտական ինստիտուտների, տարբեր բուհերի և ՀՀ բնապահպանության նախարարության գիտնականները:
Գիտատեխնիկական խորհրդի գործունեության նպատակն է աջակցել Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի պահպանության ոլորտում գիտականորեն հիմնավորված մոտեցումների կիրառմանը, մթնոլորտի, հողերի, ջրերի, ընդերքի, կենդանական և բուսական աշխարհի, բնության հատուկ պահպանվող տարածքների պահպանության և բնական ռեսուրսների ողջամիտ օգտագործման ու վերարտադրության բնագավառներում պետական քաղաքականության ձևավորմանը և ռազմավարության մշակմանը:
Արամայիս Գրիգորյանը, ողջունելով խորհրդի անդամներին, իր շնորհակալությունն է հայտնել համագործակցության և աջակցության պատրաստակամության համար և հույս հայտնել, որ գիտական ներուժի արդյունավետ օգտագործումը թույլ կտա առավել ճիշտ և գիտականորեն հիմնավորված մոտեցումներ ցուցաբերել հետագա նախաձեռնություններում:
Խորհրդի նիստի ընթացքում քննարկվել են հանրապետությունում հիմնախնդիր հանդիսացող և հրատապ լուծում պահանջող ջրային ռեսուրսների, կենսառեսուրսների կառավարման և պոչամբարների հետ կապված հարցերը:
Գիտատեխնիկական խորհրդի նիստում որոշում է ընդունվել ներկայացնել առաջարկություններ` խորհրդի հաջորդ նիստի օրակարգը ձևավորելու և 2015-ի աշխատանքային ծրագիրը հաստատելու նպատակով:
Բնապահպանության և
ընդերքի
տեսչական մարմին
Թեժ գիծ` 119
Հեռ. (+374 10) 55 20 62
Տեղեկատվության
տրամադրում
Հետադարձ կապ
նախարարության
պատասխանատուների հետ
ԾԱՆՈՒՑՈՒՄ
2018 թվականի մարտի 23-ին ընդունված <<Պետական կառավարման համակարգի մարմինների մասին>> ՀՀ օրենքով Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը սահմանվել է Կառավարությանը ենթակա մարմին, ուստի քաղաքացիներն իրենց ահազանգերը և դիմումները կարող են ուղարկել տեսչական մարմնի ղեկավարին /Հասցե՝ ք. Երևան 3750009, Կորյունի փողոց 15, հեռ՝ (+374 15) 48 48 48/։
Բնապահպանական
օրացույց