ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծված ՄԱԿ-ի <<Կլիմայի փոփոխության մասին>> շրջանակային կոնվենցիայի / ՄԱԿ ԿՓՇԿ/ պահանջների ու դրույթների կատարման միջգերատեսչական համակարգման խորհրդի երկրորդ նիստը:
ՄԱԿ ԿՓՇԿ ազգային համակարգող Արամ Գաբրիելյանը, Ազգային վիճակագրական ծառայության խորհրդի անդամ Յուրի Պողոսյանը և ՄԱԶԾ կլիմայի փոփոխության ծրագրերի համակարգող Դիանա Հարությունյանը հանդես են եկել զեկուցումներով՝ ներկայացնելով ՄԱԿ ԿՓՇԿ և Կիոտոյի արձանագրության շրջանակներում 2013թ. մինչ այժմ կայացած գործընթացները: Քննարկվել են Կոնվենցիայի պահանջների կատարմանը նպատակաուղղված տեղեկատվական համակարգի ստեղծման (էներգետիկ հաշվեկշռի, ջերմոցային գազերի կադաստրի շարունակական ու հետևողական վարման, այլ անհրաժեշտ տվյալների մշտատև հավաքագրման) հարցը, ինչպես նաև Կոնվենցիայի առաջընթացի երկամյա զեկույցի մշակման ընթացքը
Զեկուցումներին հաջորդած քննարկման ընթացքում մասնակիցները կարևորել են կլիմայի փոփոխության խոցելիության և մեղմման տեսանկյունից երկրում իրականացվող գործընթացները: Միջգերատեսչական խորհրդի անդամները ևս մեկ անգամ հաստատել են կլիմայի փոփոխության խնդիրների վերհանմանն աջակցելու պատրաստակամությունը:
Նախարար Արամայիս Գրիգորյանը շնորհակալություն է հայտնել խորհրդի անդամներին տարվող նպատակային աշխատանքի համար և հետագա արդյունավետ գործունեության ակնկալիքով եզրափակել է նիստը:
Բնապահպանության և
ընդերքի
տեսչական մարմին
Թեժ գիծ` 119
Հեռ. (+374 10) 55 20 62
Տեղեկատվության
տրամադրում
Հետադարձ կապ
նախարարության
պատասխանատուների հետ
ԾԱՆՈՒՑՈՒՄ
2018 թվականի մարտի 23-ին ընդունված <<Պետական կառավարման համակարգի մարմինների մասին>> ՀՀ օրենքով Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը սահմանվել է Կառավարությանը ենթակա մարմին, ուստի քաղաքացիներն իրենց ահազանգերը և դիմումները կարող են ուղարկել տեսչական մարմնի ղեկավարին /Հասցե՝ ք. Երևան 3750009, Կորյունի փողոց 15, հեռ՝ (+374 15) 48 48 48/։
Բնապահպանական
օրացույց