ՀՀ բնապահպանության նախարարն ընդունել է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) <<Կենսաբազմազանության կայուն կառավարումը հարավային Կովկասում>> ծրագրի ղեկավար Թոմաս Էբերհեռին

26-08-2014

ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանն այսօր ընդունել է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) <<Կենսաբազմազանության կայուն կառավարումը հարավային Կովկասում>> ծրագրի ղեկավար  Թոմաս Էբերհեռին:

Նախարար Արամայիս Գրիգորյանը ողջունել է հյուրին և կարևորելով ՀՀ բնապահպանության նախարարության և GIZ-ի համագործակցությունը՝ կապված կենսաբազմազանության կայուն կառավարման հետ, առաջիկա առավել ակտիվ և արդյունավետ համագործակցության հույս է հայտնել:

Թոմաս Էբերհեռն, իր հերթին կարևորելով ակտիվ համագործակցությունը, ներկայացրել է 2009-ից Հայաստանում գործող <<Կենսաբազմազանության կայուն կառավարումը Հարավային Կովկասում>> ծրագրի շրջանակներում Հայաստանում իրականացված և առաջիկայում իրականացվելիք գործողությունների ընթացքը, ինչպես նաև ՀՀ բնապահպանության նախարարության հետ նախատեսվող հետագա համագործակցության հնարավորությունները՝ կապված անտառային և արոտավայրերի կառավարման ոլորտում հեռահար զոնդավորման, ԱՏՀ-ի /GIS/, անտառակառավարման տեղեկատվական համակարգի և այլ նորարարական մեթոդների կիրառման հետ:

Նախարար Արամայիս Գրիգորյանը, գնահատելով GIS համակարգի ներդրումը անտառային և արոտավայրերի կառավարման ոլորտում, ընդգծել է նաև բնության հատուկ պահպանվող տարածքներում այդ համակարգի ներդրման, տվյալների հիմնարար բազա ունենալու կարևորությունը և հույս է հայտնել, որ համագործակցության շրջանակներում կողմերին կհաջողվի բարձրացնել բնության հատուկ պահպանվող տարածքների կառավարման արդյունավետությունը:

<
>