Նախարար Արամայիս Գրիգորյանի բարեմաղթանքները գիտելիքի օրվա առթիվ

01-09-2014

Նոր ուսումնական տարվա առթիվ ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանն Արարատի մարզի Ավշար համայնքի ղեկավարի և դպրոցի տնօրենի ուղեկցությամբ այսօր այցելել է Ավշարի միջնակարգ դպրոց` շնորհավորելու հարազատ դպրոցի ուսուցչական և աշակերտական կազմին.

<<Ընդունեք իմ ջերմ բարեմաղթանքները` գիտելիքի օրվա առթիվ: Մեր հանրապետության բոլոր ուսումնական հաստատությունների սաներին մաղթում եմ խաղաղ ու հետաքրքիր ուսումնական տարի, գիտելիքների մեծ պաշար և բարի երթ կրթության լուսավոր արահետով>>:

<
>