«Մեծարգո պարոն Սահակյան,
ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակիցների և անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման տոնի առթիվ: Արդեն երկու տասնամյակից ավել է, ինչ Արցախի հերոսական ժողովուրդը կերտում է Հայ Ժողովրդի նորագույն պատմության փառապանծ էջերից մեկը:
Այս օրը տոն է ողջ հայության համար, քանզի արցախյան հերոսամարտում էր, որ աշխարհը տեսավ հայ ժողովրդի միասնական հաղթական ոգին, իսկ թշնամին ծնկի իջավ նրա առաջ: Համոզված եմ, որ ձեր ղեկավարությամբ Արցախի հերոսական ժողովուրդը կունենա նորանոր ձեռքբերումներ՝ վերստին արժևորելով մեր ժողովրդի հերոս զավակների արյան գնով նվաճած անկախությունը:
Եվս մեկ անգամ շնորհավորում եմ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման 23-րդ տարեդարձի առթիվ, Ձեզ և Արցախի հերոսական ժողովրդին մաղթում խաղաղություն, բարօրություն և արժանապատիվ ապագա:
ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյան»
Բնապահպանության և
ընդերքի
տեսչական մարմին
Թեժ գիծ` 119
Հեռ. (+374 10) 55 20 62
Տեղեկատվության
տրամադրում
Հետադարձ կապ
նախարարության
պատասխանատուների հետ
ԾԱՆՈՒՑՈՒՄ
2018 թվականի մարտի 23-ին ընդունված <<Պետական կառավարման համակարգի մարմինների մասին>> ՀՀ օրենքով Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը սահմանվել է Կառավարությանը ենթակա մարմին, ուստի քաղաքացիներն իրենց ահազանգերը և դիմումները կարող են ուղարկել տեսչական մարմնի ղեկավարին /Հասցե՝ ք. Երևան 3750009, Կորյունի փողոց 15, հեռ՝ (+374 15) 48 48 48/։
Բնապահպանական
օրացույց