ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանի շնորհավորական ուղերձը Անկախության տոնի առթիվ

21-09-2014

Սիրելի հայրենակիցներ,

Շնորհավորում եմ մեր ողջ ժողովրդին անկախության տոնի առթիվ: Դարեր շարունակ մեր հինավուրց ժողովուրդը պայքար է մղել սեփական ճակատագիրն ինքնուրույն տնօրինելու իրավունքի համար: 1991 թվականին անկախության վերականգնմամբ իրողություն դարձավ Հայ ժողովրդի սերունդների դարավոր երազանքը: 23 տարի առաջ մեր ժողովուրդը կատարեց իր պատմական ընտրությունը՝ կառուցել ուժեղ և ժողովրդավարական պետություն: Անկախությունը առաջին հերթին պատասխանատվության մեծ բաժին է մեր սերնդի ուսերին, ինչը պատվով ենք տանում՝ պսակելով այն Արցախյան ազատամարտի հաղթանակով և կայացած պետականությամբ:

Անկախությունը մեր ամենօրյա աշխատանքի և պայքարի նպատակն է, ինչի բարձր գիտակցումով էլ ապրում և արարում է մեր ժողովուրդը:

Կրկին շնորհավորում եմ համայն հայությանը և Հայաստանի քաղաքացիներին, մաղթում բարօրություն յուրաքանչյուր ընտանիքի: Պատվով շարունակենք մեր անկախության, զարգացման և հզորացման ճանապարհը:

                                                                                              ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյան

<
>