ՄԱԿ-ի կլիմայի փոփոխության հիմնախնդիրներին նվիրված Նյու Յորքում 2014թ.-ի սեպտեմբերի 23 –ին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան կի Մունի կողմից կազմակերպած գագաթաժողովին զուգընթաց` սեպտեմբերի 22-ից 28-ը տեղի ունեցած «Կլիմայական շաբաթ» խորագրով նախարարական հանդիպմանը հայտարարությամբ հանդես է եկել ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը:
Իր ելույթում նախարարը մտահոգություն է հայտնել համերկրային (գլոբալ) մթնոլորտի տաքացման բարձր տեմպերի ու դրա հետևանքով տեղի ունեցող կլիմայի փոփոխության ընթացքի վերաբերյալ: Արամայիս Գրիգորյանը անդրադարձել է Կլիմայի փոփոխության ընթացքը զսպելու Հայաստանի դիրքորոշմանն ու ընթացող գործընթացներին, ինչպես նաև գլոբալ տաքացումը սահմանափակելու մեր երկրի տեսլականին ու մոտեցումներին:
Բնապահպանության և
ընդերքի
տեսչական մարմին
Թեժ գիծ` 119
Հեռ. (+374 10) 55 20 62
Տեղեկատվության
տրամադրում
Հետադարձ կապ
նախարարության
պատասխանատուների հետ
ԾԱՆՈՒՑՈՒՄ
2018 թվականի մարտի 23-ին ընդունված <<Պետական կառավարման համակարգի մարմինների մասին>> ՀՀ օրենքով Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը սահմանվել է Կառավարությանը ենթակա մարմին, ուստի քաղաքացիներն իրենց ահազանգերը և դիմումները կարող են ուղարկել տեսչական մարմնի ղեկավարին /Հասցե՝ ք. Երևան 3750009, Կորյունի փողոց 15, հեռ՝ (+374 15) 48 48 48/։
Բնապահպանական
օրացույց