«Դիլիջան» ազգային պարկ ՊՈԱԿ-ի պահպանության բաժնի աշխատակիցները հայտնաբերել և կազմել են անտառխախտման 5 արձանագրություն` 68 ծառ անտառից ապօրինի դուրս բերման համար, որից N 008 անտառխախտման արձանագրությունը կազմվել է 22.09.2014 թվականին «Դիլիջան» տեղամասի 6-րդ պահաբաժնում Աշոտ Յուրայի Հարությունյանի նկատմամբ /1 կանգուն ծառի ապօրինի հատում/, N 009 անտառխախտման արձանագրությունը կազմվել է 20.09.2014 թվականին «Դիլիջան» տեղամասի 5-րդ պահաբաժնում Դավիթ Գառնիկի Դավթյանի նկատմամբ /2 կանգուն ծառի ապօրինի հատում/, N 010 անտառխախտման արձանագրություն կազմվել է 23.09.2014 թվականին «Շամախյան» տեղամասի 1-ին պահաբաժնում` անհայտ անձի կողմից ապօրինի հատված 23 կանգուն ծառի համար և N 011 անտառխախտման արձանագրությունը կազմվել է 23.09.2014թվականին «Շամախյան» տեղամասի 1-ին պահաբաժնում` անհայտ անձի կողմից ապօրինի հատված 23 ծառի համար, N 012 անտառխախտման արձանագրությունը կազմվել է 23.09.2014 թվականին «Շամախյան» տեղամասի 1-ին պահաբաժնում` անհայտ անձի կողմից ապօրինի հատված 19 ծառի համար:
Անտառխախտման վորոհիշյալ հինգ արձանագրություններն ուղարկվել է ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության Տավուշի տարածքային բաժին: Ապօրինի հատումների արդյունքում անտառին հասցված վնասի չափը հաշվարկվում է:
![]() |
![]() |
Բնապահպանության և
ընդերքի
տեսչական մարմին
Թեժ գիծ` 119
Հեռ. (+374 10) 55 20 62
Տեղեկատվության
տրամադրում
Հետադարձ կապ
նախարարության
պատասխանատուների հետ
ԾԱՆՈՒՑՈՒՄ
2018 թվականի մարտի 23-ին ընդունված <<Պետական կառավարման համակարգի մարմինների մասին>> ՀՀ օրենքով Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը սահմանվել է Կառավարությանը ենթակա մարմին, ուստի քաղաքացիներն իրենց ահազանգերը և դիմումները կարող են ուղարկել տեսչական մարմնի ղեկավարին /Հասցե՝ ք. Երևան 3750009, Կորյունի փողոց 15, հեռ՝ (+374 15) 48 48 48/։
Բնապահպանական
օրացույց