Շարունակվում են ՀՀ պետական բյուջեի միջոցներով իրականացվող «Սևանա լճի ջրածածկ անտառատնկարկների մաքրման ծառայություններ» ծրագրով նախատեսված աշխատանքները, որոնց տեղում հետևել է ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը:
Սևանա լճի ջրածածկ տարածքների մաքրման աշխատանքներն իրականացվում են 2005 թվականից: 2014 թ-ի համար նախատեսված է մաքրման աշխատանքներ իրականացնել 150 հա տարածքում: Հոկտեմբեր ամսվա դրությամբ մաքրվել է 72.8 հա ափամերձ տարածք: Աշխատանքները շարունակվում են և, հաշվի առնելով այն փաստը, որ ավարտվել են դժվարանցանելի, ճահճոտ տեղամասում իրականացվող աշխատանքները, կապալառու կազմակերպությունը՝ «Ճամբարակ» ՃՇՇՁ ԲԲ ընկերությունը պարտավորվել է մինչև տարեվերջ մաքրել նախատեսված ողջ տարածքը: ՀՀ բնապահպանության նախարարը նշել է, որ ամենշաբաթյա այցելություններով անձամբ է հետևում մաքրման աշխատանքներին և հետևողական է լինելու որպեսզի շինարարական ընկերությունը սահմանված ժամկետներում պատշաճ կերպով կատարի ստանձնած պարտավորությունները:
Մաքրման աշխատանքների ընթացքում առաջացող թափուկները սկզբնական շրջանում կուտակվում էին լճի հարակից համայնքների տարածքներում: Վերջերս ՀՀ բնապահպանության նախարարի հանձնարարականով «Սևան» ազգային պարկում հատկացվել են հատուկ տարածքներ՝ թափուկների կուտակման համար: Նախատեսվում է թափուկների մի մասը հատուկ տեխնոլոգիաների ներդրումից հետո վերածել խտացված վառելանյութի, որը կիրացվի սահմանված կարգով:
![]() |
![]() |
![]() |
![]() |
Բնապահպանության և
ընդերքի
տեսչական մարմին
Թեժ գիծ` 119
Հեռ. (+374 10) 55 20 62
Տեղեկատվության
տրամադրում
Հետադարձ կապ
նախարարության
պատասխանատուների հետ
ԾԱՆՈՒՑՈՒՄ
2018 թվականի մարտի 23-ին ընդունված <<Պետական կառավարման համակարգի մարմինների մասին>> ՀՀ օրենքով Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը սահմանվել է Կառավարությանը ենթակա մարմին, ուստի քաղաքացիներն իրենց ահազանգերը և դիմումները կարող են ուղարկել տեսչական մարմնի ղեկավարին /Հասցե՝ ք. Երևան 3750009, Կորյունի փողոց 15, հեռ՝ (+374 15) 48 48 48/։
Բնապահպանական
օրացույց