Մամլո հաղորդագրություն
Սույն թվականի հոկտեմբերի 24-ին «Էրեբունի պլազա» հյուրանոցում ամփոփվեցին Հայաստանում մաքուր տեխնոլոգիաների բիզնես գաղափարների ազգային մրցույթի եզրափակիչ փուլի արդյունքները:
Մրցույթն իրականացվում էր Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի (ԳԷՀ) ֆինանսավորմամբ և ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպության (ՄԱԱԶԿ) կողմից իրականացվող «Հայաստանում մաքուր տեխնոլոգիաների գլոբալ ինովացիոն ծրագիր ՓՄՁ-ների համար» ծրագրի շրջանակներում, որի նպատակն է Հայաստանում մաքուր տեխնոլոգիաների ոլորտի նոր բիզնեսների և ՓՄՁ-ների հայտնաբերումը և խրախուսումը: Մրցույթի եզրափակիչ փուլի արարողությունը մեկնարկել էր ս.թ.-ի հոկտեմբերի 23-ին, որի ժամանակ 14 թիմ 5 հոգուց բաղկացած հանձնաժողովին ներկայացրել են բիզնես գաղափարները:
Հոկտեմբերի 24-ին հանձնաժողովի անդամներին իրենց բիզնես գաղափարները ներկայացրեց ևս 8 թիմ, որից հետո հանձնաժողովը երկժամյա քննարկման արդյունքում ամփոփեց 2-օրվա արդյունքները:
Մրցույթին մասնակցելու հայտ ներկայացրած 64 բիզնես գաղափարներից (թիմերից), կիսաեզրափակիչ փուլ են անցել 30-ը, որոնցից 24-ը ավարտել են 10-շաբաթյա հատուկ բիզնես դասընթացներ՝ մրցունակ բիզնես մոդելներ մշակելու համար: Մրցույթի եզրափակիչ փուլին մասնակցեցին 22թիմ: Բիզնես մոդելներն ընդգրկում էին վերականգնվող էներգետիկայի, էներգախնայողության, թափոնից էներգիայի ստացման և ջրերի կառավարման ոլորտները: Ընդհանուր առմամբ հանձնաժողովի համար բավական դժվար էր ընտրություն կատարել, քանի որ ներկայացված գաղափարները հիմնականում շատ հետաքրքիր էին: Այդ իսկ պատճառով հանձնաժողովը որոշեց լրացուցիչ ընտրել ևս 2 մասնակցի, սակայն ի տարբերություն մյուս 4 հաղթողների, որոնց պետք է շնորհվի 10 000-ական ԱՄՆ դոլար, վերջին 2-ին կտրամադրվի 5000-ական ԱՄՆ դոլար:
Այսպիսով մրցույթի արդյունքում հաղթող են ճանաչվել՝
Մրցանակների հանձման հանդիսավոր արարողությանը ողջույնի խոսքով հանդես եկավ Հայաստանում ՄԱԱԶԿ ծրագրավար տիկ. Անահիտ Սիմոնյանը, մասնակիցներին ողջունեցին և մրցանակներ հանձնեցին ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ պրն. Էմիլ Տարասյանը, ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ պրն. Խաչիկ Հակոբյանը, ՄԱԱԶԿ-ի Վիեննայի գրասենյակի արդյունաբերական զարգացման ծրագրերի պատասխանատու պրն. Մարկ Դրայեկը, Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի տնօրեն պրն. Բագրատ Ենգիբարյանը և "Հայաստանում մաքուր տեխնոլոգիաների գլոբալ ինովացիոն ծրագիր ՓՄՁ-ների համար" ծրագրի ազգային համակարգող պրն. Ֆրունզիկ Ոսկանյանը:
Ծրագրի մասին
2013թ.-ի փետրվարին Հայաստանը Արևելյան Եվրոպայի երկրներից առաջինն էր, որ միացավ ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպության (ՄԱԱԶԿ) կողմից իրականացվող և Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի (ԳԷՀ) կողմից ֆինանսավորվող §Մաքուր տեխնոլոգիաների գլոբալ ինովացիոն ծրագիր ՓՄՁ-ների համար¦ ծրագրին, որը նաև իրականցվում է Հարավային Աֆրիկայում, Հնդկաստանում, Պակիստանում, Թուրքիայում, Մալազիայում և Թաիլանդում: Ծրագրի տևողությունը երեք տարի է և այն նպատակաուղղված է Հայաստանում մաքուր տեխնոլոգիաներ կիրառող ՓՄՁ-ների և սկսնակների հզորացմանը և ոլորտի նորարարությունները խթանող քաղաքականության ստեղծմանը:
ՀՀ կառավարության կողմից ծրագրի ազգային գործընկերներն են ՀՀ էկոնոմիկայի և բնապահպանության նախարարությունները: Այն համագործակցում է նաև ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների և գյուղատնտեսության նախարարությունների, Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի և Հայաստանի փոքր և միջին ձեռնարկությունների զարգացման ազգային կենտրոնի հետ: Ծրագրի գլոբալ գործընկերն է ամերիկյան Cleantech Open ակսելերատորը:
Ծրագրի գլխամասը գտնվում է Գյումրիի տեխնոլոգիական կենտրոնում, որտեղ հիմնվել է մաքուր տեխնոլոգիաների սկսնակների ակսելերատոր, որը ծառայում է որպես ազգային պլատֆորմ մաքուր տեխնոլոգիաների ինովացիոն բիզնես գաղափարներ բացահայտելու և դրանք կայուն և հաջողակ բիզնեսների վերածելու նպատակով: Ակսելերատորն իրականացնում է մաքուր տեխնոլոգիաների բիզնես գաղափարների ազգային մրցույթ, որն իր մեջ ներառում է ազգային ակադեմիան (եռօրյա բիզնես դասընթացներ), անհատական բիզնես խորհրդատվություն, 10 շաբաթյա բիզնես դասընթացներ և հավելյալ աջակցություն կիսաեզրափակիչ անցած թիմերի համար՝ ներառյալ նոր ֆինանսավորման աղբյուրների հայտնաբերում և ներդրողների համաժողովների մասնակցության հնարավորություն:
Ակսելերատորը, համագործակցելով Հայաստանի առաջատար բուհերի, գիտահետազոտական կենտրոնների, ընկերությունների և կազմակերպությունների հետ, նաև նախատեսում է կազմակերպել մաքուր տեխնոլոգիաների, սկսնակ բիզնեսների և ինովացիաների զարգացման վերաբերյալ տարբեր դասընթացներ և կրթական ծրագրեր: Ավելին, ակսելերատորը կհիմնի մաքուր տեխնոլոգիաների լաբորատորիա Գյումրիի տեխնոլոգիական կենտրոնում, որտեղ մաքուր տեխնոլոգիաների ոլորտի սկսնակները /ՓՄՁ-ները կարող են մշակել, թեստավորել և բարելավել իրենց տեխնոլոգիաների նախատիպերը/:
Հավելյալ տեղեկությունների համար դիմել՝
Աննա Բիշարյան, Հայաստանում Մաքուր տեխնոլոգիաների գլոբալ ինովացիոն ՓՄՁ-ների համար ծրագրի հանրային կապերի պատասխանատու
Բջջ.՝ (374 99) 10 20 83
Էլ-փոստ`a.bisharyan@unido.org
UNIDO DESK IN ARMENIA
14 PETROS ADAMYAN STREET, YEREVAN, ARMENIA
TELEPHONE: (+374-10) 54 46 67, www.unido.org
Բնապահպանության և
ընդերքի
տեսչական մարմին
Թեժ գիծ` 119
Հեռ. (+374 10) 55 20 62
Տեղեկատվության
տրամադրում
Հետադարձ կապ
նախարարության
պատասխանատուների հետ
ԾԱՆՈՒՑՈՒՄ
2018 թվականի մարտի 23-ին ընդունված <<Պետական կառավարման համակարգի մարմինների մասին>> ՀՀ օրենքով Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը սահմանվել է Կառավարությանը ենթակա մարմին, ուստի քաղաքացիներն իրենց ահազանգերը և դիմումները կարող են ուղարկել տեսչական մարմնի ղեկավարին /Հասցե՝ ք. Երևան 3750009, Կորյունի փողոց 15, հեռ՝ (+374 15) 48 48 48/։
Բնապահպանական
օրացույց