ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանի ցավակցական հեռագիրը Վլադիմիր Մովսիսյանի մահվան կապակցությամբ

07-11-2014

Մեծ ցավով տեղեկացանք հասարակական և քաղաքական անվանի գործիչ Վլադիմիր Մովսիսյանի մահվան լուրին: Անգնահատելի է Վլադիմիր Մովսիսյանի ավանդը մեր երկրի տարբեր բնագավառների կառավարման և զարգացման գործում: Նա պատասխանատու և հայրենանվեր գործչի օրինակ է սերունդների համար:

ՀՀ բնապահպանության նախարության անունից խորին ցավակցություն ենք հայտնում Վլադիմիր Մովսիսյանի հարազատներին, մերձավորներին և գործընկերներին:

ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյան

<
>