ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը նոյեմբերի 8-ին մասնակցել է Երևանի քաղաքապետարանի Կենտորն վարչական տարածքի Ծիծեռնակաբերդի անտառպուրակի աշնանային ծառատունկի և կանաչապատման աշխատանքներին: Նախարարության աշխատակից-ների, հասարակական կազմակերպությունների, կրթական և առողջապահական հաստատություննե-րի ներկայացուցիչների և անհատ քաղաքացիների մասնակցությամբ անտառապուրակի 10 հեկտար տարածքում տնկվել է 6725 ծառ:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերոհիշյալ հատվածը քարքարոտության պատճառով ոչ լիովին բարենպաստ է ծառերի աճի համար՝ ՀՀ բնապահպանության նախարարը հանձնարարել է տնկիների համար ընտրել առավել բարենպաստ հատվածներ և հետևողականորեն խնամքի աշխատանքներ տանել: Տարածքը ունեցել էր նաև ոռոգման ջրագծի վերանորոգման և երկարության ավելացման խնդիրներ, որոնք լուծվել են ծառատունկի ծրագրի շրջանակներում:
«Այսօր մենք կատարում ենք կարևոր աշխատանք: Հայոց ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ ծառատունկ ենք իրականացնում Ծիծեռնակաբերդի հարակից տարածքներում: Հուսով եմ, որ պատշաճ խնամքի և կպչողականության դեպքում ապրլի 24-ին այստեղ կունենանք կանաչապատ տարածքներ»,- ասել է Արամայիս Գրիգորյանը:
![]() |
![]() |
Բնապահպանության և
ընդերքի
տեսչական մարմին
Թեժ գիծ` 119
Հեռ. (+374 10) 55 20 62
Տեղեկատվության
տրամադրում
Հետադարձ կապ
նախարարության
պատասխանատուների հետ
ԾԱՆՈՒՑՈՒՄ
2018 թվականի մարտի 23-ին ընդունված <<Պետական կառավարման համակարգի մարմինների մասին>> ՀՀ օրենքով Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը սահմանվել է Կառավարությանը ենթակա մարմին, ուստի քաղաքացիներն իրենց ահազանգերը և դիմումները կարող են ուղարկել տեսչական մարմնի ղեկավարին /Հասցե՝ ք. Երևան 3750009, Կորյունի փողոց 15, հեռ՝ (+374 15) 48 48 48/։
Բնապահպանական
օրացույց