Աշխատանքային հանդիպում Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնում

02-11-2017

ՀՀ ԲՆ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնում նոյեմբերի 1-ին տեղի է ունեցել հանդիպում Տեսչական մարմնի ղեկավար Ե․Տերտերյանի, Տեսչական բարեփոխումների խմբի ղեկավար Հ․Այվազյանի, խմբի անդամների և Տեսչական մարմնի ստորաբաժանումների ղեկավարների մասնակցությամբ։

Հանդիպման ընթացքում ներկայացվել է Տեսչական մարմնի ստուգումների բնականոն գործունեությունն ապահովելու նպատակով տեսչական մարմնի կողմից կազմված ռիսկի վրա հիմնված ստուգումների մեթոդաբանությունը, ինչպես նաև ռիսկայնությունը որոշող չափանիշների ընդհանուր նկարագրի վերաբերյալ նախագիծը: 

Քննարկման արդյունքում ձեռք է բերվել պայմանավորվածություն` նախագծում Տեսչական մարմնի կողմից վերահսկման ենթակա տնտեսվարող սուբյեկտների գործունեության արդյունքում բնության և շրջակա միջավայրի վրա թողած ազդեցության տեսանկյունից առավել ռիսկային համարվող և ներառված ոլորտային ռիսկի չափանիշները հստակեցնելու և համապատասխան հիմնավորումներ ներկայացնելու վերաբերյալ:

 

<
>