ՀՀ Գեղարքունիքի մարզում ՀՀ բնապահպանության նախարարության, մարզպետարանի և պատասխանատու այլ կազմակերպությունների մասնակցությամբ իրականացվել է պետական բյուջեով նախատեսված ձկնապաշարների համալրման ծրագրի շրջանակներում Սևանա լիճ գեղարքունի և ամառային իշխանի մանրաձկան բացթողնման աշխատանքներ:
Սևանա լիճ բաց է թողնվել 367 000 մանրաձուկ՝ 167 000 գեղարքունի և 200 000 ամառային իշխան: Մանրաձուկը ձեռք է բերվել Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեի միջոցների հաշվին, «Ձկան պաշարների համալրման ծառայություններ» ծրագրով 2014 թվականի հունիսին «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի և «Արևաձուկ» ՍՊԸ-ի ու «Անգեղակոթի ձկնաբուծական կոմբինատ» ԲԲԸ-ի միջև կնքված պայմանագրերով ամրագրված չափաքանակներով: Մանրաձկան բացթողնման աշխատանքներին հետևել են ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը և ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը:
Սևանա լճի էկոհամակարգը պահպանելու տեսանկյունից կարևորելով իրականացվող միջոցառումը՝ բնապահպանության նախարարը հայտնել է. «Հաջորդող տարիների համար նախատեսում ենք հենց տեղում ձկնկիթը ստանալ և գետից անմիջապես մանրաձուկը բաց թողնել, որպեսզի նման հնարավորությունն ավելի արդյունավետ իրագործվի, այս դեպքում ձուկը գետից անմիջապես դուրս կգա լիճ»: Արամայիս Գրիգորյանն անդրադարձել է նաև ձկնագողության խնդրին և շեշտել, որ այն միայն պատասխանատու գերատեսչության պարտավորությունը չէ, այն պետք է լուծվի տարածաշրջանի բնակչության հետ համատեղ և խնդրանքով դիմել է վերջիններիս, որպեսզի ձկների ձվադրման այս ժամանակահատվածում զերծ մնան անօրինական որսից և միահամուռ ուժերով լուծեն խնդիրը: Այս ժամանակահատվածում համատեղ միջոցառումներ են իրականացվելու նաև ՀՀ ոստիկանության հետ:
ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչությանը հանձնարարվել է մանրաձկան բացթողնման աշխատանքներից հետո երեք օր ուժեղացնել հսկողությունը բացթողնման վայրի հարակից տարածքներում:
Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության «Սևան» ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարին հանձնարարվել է մանրաձկան բացթողնման տարածքում 3 օր կազմակերպել շուրջօրյա հերթապահություն:
![]() |
![]() |
Բնապահպանության և
ընդերքի
տեսչական մարմին
Թեժ գիծ` 119
Հեռ. (+374 10) 55 20 62
Տեղեկատվության
տրամադրում
Հետադարձ կապ
նախարարության
պատասխանատուների հետ
ԾԱՆՈՒՑՈՒՄ
2018 թվականի մարտի 23-ին ընդունված <<Պետական կառավարման համակարգի մարմինների մասին>> ՀՀ օրենքով Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը սահմանվել է Կառավարությանը ենթակա մարմին, ուստի քաղաքացիներն իրենց ահազանգերը և դիմումները կարող են ուղարկել տեսչական մարմնի ղեկավարին /Հասցե՝ ք. Երևան 3750009, Կորյունի փողոց 15, հեռ՝ (+374 15) 48 48 48/։
Բնապահպանական
օրացույց