«Գաջեգործ» ՓԲԸ տարածքում պահվող արջերը տեղափոխվել են Երևանի կենդանաբանական այգի

03-11-2017

ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի` Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանության հիմնադրամի հետ համագործակցության շրջանակներում, «Գաջեգործ» ՓԲԸ տնօրիության հետ եռակողմ համաձայնությամբ` վերջինիս տարածքում պահվող Միշա և Մաշա արջերը ՀՀ ԱԻՆ աշխատակիցների աջակցությամբ տեղափոխվել են Երևանի կենդանաբանական այգի։ 
 Տեսչական մարմնի Երևանի տարածքային ստորաբաժանման աշխատակիցների կատարած շրջայցի արդյունքում պարզվել է, որ արջերի պահման պայմանները համապատասխանում են ՀՀ կառավարության «Անազատ և կիսաազատ պայմաններում վայրի կենդանիների, այդ թվում` ՀՀ կարմիր գրքում գրանցված կենդանիներին պահելու և օգտագործելու կարգը սահմանելու մասին» թիվ 725-Ն որոշմամբ հաստատված պահանջներին, մինչդեռ «Գաջեգործ» ՓԲԸ տնօրինությունը պատրաստակամություն էր հայտնել, որպեսզի արջերը տեղափոխվեն առավել բարենպաստ պայմաններով տարածք։
 

<
>