ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՄԱԿ-ի «Կլիմայի փոփոխության մասին» շրջանակային կոնվենցիայի (ՄԱԿ ԿՓՇԿ) պահանջների ու դրույթների կատարման միջգերատեսչական համակարգման խորհրդի երրորդ նիստը:
Նիստին խորհրդի անդամներին ներկայացվել է ՄԱԿ ԿՓՇԿ Հայաստանի Հանրապետության երրորդ ազգային հաղորդագրությունը, ինչից հետո այն ընդունվել է և երաշխավորվել` ներկայացնելու ՄԱԿ ԿՓՇԿ կողմ երկրների առաջիկա համաժողովին` համաձայն ընդունված ընթացակարգի: Նիստի ընթացքում քննարկվել են նաև երրորդ ազգային հաղորդագրության կազմման ընթացքում բացահայտված կլիմայի փոփոխության հետ կապված խնդիրները և դրանց լուծմանը նպատակաուղղված առաջարկությունները: Նիստին ներկա խորհրդի անդամներին ներկայացվել են նաև ՄԱԿ-ի ԿՓՇԿ ներքո նոր զարգացումները, մասնավորապես Կոնվենցիայի կողմ երկրների 20-րդ համաժողովի (Լիմա) կայացրած հիմնական որոշումները՝ «Ազգային մակարդակով սահմանված նախատեսվող գործողությունների/ներդրումների» (Intended Nationally Determined Constributions-INDC) համատեքստում:
Զեկուցումներին հաջորդած քննարկումների արդյունքում հաստատվել է որոշման նախագիծ, համաձայն որի ընդունվել է «Կլիմայի փոփոխության մասին ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիայի ներքո ՀՀ երրորդ ազգային հաղորդագրությունը» և երաշխավորվել ներկայացնելու այն Կոնվենցիայի կողմ երկրների առաջիկա համաժողովին: Հանձնարարվել է նաև «Կլիմայի փոփոխության մասին ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիայի ներքո Հայաստանի Հանրապետության երրորդ ազգային հաղորդագրության» հիմնական եզրակացությունների և առաջարկությունների ներքո մշակել և միջգերատեսչական համակարգման խորհրդի քննարկմանը ներկայացնել «Կլիմայի փոփոխության հիմնախնդիրների լուծման հետ կապված բացթողումների, արգելքների, սահմանափակումների և դրանց լրացմանն ու հաղթահարմանը նպատակաուղղված հայեցակարգ»:
«Ազգային մակարդակով սահմանված նախատեսվող ներդրումների/գործողությունների» վերաբերյալ որոշվել է «Կլիմայի փոփոխության պահանջների ու դրույթների կատարման միջգերատեսչական համակարգման խորհրդի աշխատանքային խմբի» ներքո ստեղծել ենթախումբ, որը կմշակի վերոհիշյալ փաստաթուղթը: Դրա ընդունման ընթացքն ապահովելու համար հանձնարարվել է նախապատրաստել ՀՀ կառավարության համապատասխան որոշման նախագիծ:
Բնապահպանության և
ընդերքի
տեսչական մարմին
Թեժ գիծ` 119
Հեռ. (+374 10) 55 20 62
Տեղեկատվության
տրամադրում
Հետադարձ կապ
նախարարության
պատասխանատուների հետ
ԾԱՆՈՒՑՈՒՄ
2018 թվականի մարտի 23-ին ընդունված <<Պետական կառավարման համակարգի մարմինների մասին>> ՀՀ օրենքով Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը սահմանվել է Կառավարությանը ենթակա մարմին, ուստի քաղաքացիներն իրենց ահազանգերը և դիմումները կարող են ուղարկել տեսչական մարմնի ղեկավարին /Հասցե՝ ք. Երևան 3750009, Կորյունի փողոց 15, հեռ՝ (+374 15) 48 48 48/։
Բնապահպանական
օրացույց