Բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանն ընդունել է ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինին և Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության երևանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Անդրեյ Սորոկինին: Հանդիպման նպատակն էր քննարկել «Գրեյդ Ռեդմետ» ՍՊԸ-ի կողմից ՀՀ Լոռու մարզի Ֆիոլետովոյի ոսկու հանքավայրի շահագործման հետ կապված թույլտվության ընթացակարգը և խնդիրները:
Դեսպանների կողմից բարձացված անհանգստությանն ի պատասխան` Արամայիս Գրիգորյանը նշել է, որ խնդիրը գտնվում է նախարարության ուշադրության կենտրոնում, գործընթացն իրականացվում է «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքին համապատասխան: Նախարարը նշել է. «Այս պահին «Գրեյդ Ռեդմետ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված նախագծի բնապահպանական փորձաքննության գործընթացը կասեցված է: Հետագա գործողություններում ՀՀ օրենսդրության համապատասխան հնարավորինս հաշվի կառնվեն ազդակիր համայնքի կարծիքն ու դիրքորոշումը»:
![]() |
![]() |
Բնապահպանության և
ընդերքի
տեսչական մարմին
Թեժ գիծ` 119
Հեռ. (+374 10) 55 20 62
Տեղեկատվության
տրամադրում
Հետադարձ կապ
նախարարության
պատասխանատուների հետ
ԾԱՆՈՒՑՈՒՄ
2018 թվականի մարտի 23-ին ընդունված <<Պետական կառավարման համակարգի մարմինների մասին>> ՀՀ օրենքով Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը սահմանվել է Կառավարությանը ենթակա մարմին, ուստի քաղաքացիներն իրենց ահազանգերը և դիմումները կարող են ուղարկել տեսչական մարմնի ղեկավարին /Հասցե՝ ք. Երևան 3750009, Կորյունի փողոց 15, հեռ՝ (+374 15) 48 48 48/։
Բնապահպանական
օրացույց