ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեյին: Բարձր գնահատելով հայ-ֆրանսիական ամուր բարեկամական հարաբերությունները` Արամայիս Գրիգորյանը հույս է հայտնել, որ դրանց շրջանակներում կավելանան նաև բնապահպանության ոլորտին առնչվող ծրագրեր, որոնք հետագա ակտիվ և սերտ համագործակցության հեռանկարներ կստեղծեն:
Դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն ողջունել է սերտորեն համագործակցելու Արամայիս Գրիգորյանի պատրաստակամությունը և առաջարկել առաջիկայում կազմակերպել Հայաստանի և Ֆրանսիայի համապատասխան գերատեսչությունների ղեկավարների հանդիպում և համագործակցության առավել լայն շրջանակների քննարկում:
Անդրադառնալով ողջ աշխարհին մտահոգող կարևորագույն խնդիրներից Կլիմայի փոփոխության ռիսկերին, հարմարվողականությանը և այդ առթիվ դեկտեմբերին Փարիզում կայանալիք համաժողովին` կողմերն արտահայտել են իրենց մտահոգությունները և քննարկել կլիմայի փոփոխության մեղմման ուղղությամբ իրականացվող և իրականացվելիք աշխատանքներն ու ծրագրերը:
Բնապահպանության նախարարն առաջարկել է համագործակցություն էկոտուրիզմի և բնության հատուկ պահպանվող տարածքների/ ԲՀՊՏ/ զարգացման ոլորտում, փորձի փոխանակման հնարավորությունների ստեղծում կենսառեսուրսների և ԲՀՊՏ-ների կառավարման նոր տեխնոլոգիաների ներդրման ոլորտում, ինչպես նաև Հայաստանում ջրային ռեսուրսների պահպանության, ջրավազանային կառավարման պլանների մշակման և արդի տեխնոլոգիաների ներդրման հնարավորությունների ստեղծման ոլորտում:
Դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն անդրադարձել է նաև Զարգացման ֆրանսիական գործակալության կողմից ՀՀ-ում իրականացվող Կանաչ և կայուն տարածքների զարգացման ծրագրին, որի շրջանակներում նախատեսվում է իրականացնել Վեդու ջրամբարի կառուցման, ոռոգման համակարգի ենթակառուցվածքների ստեղծման, ինչպես նաև ջրամբարի շրջակա տարածքների կենսաբազմազանության զարգացման և կայուն կառավարման աշխատանքներ: Այս համատեքստում նախարար Արամայիս Գրիգորյանն առաջարկել է որպես ջրամբարի հարակից տարածք, որն ունի առանձնահատուկ և հարուստ կենսաբազմազանություն հենց «Խոսրովի անտառ» պետարգելոցում, իրականացնել կենսաբազմազանության կայուն կառավարման ծրագիրը:
Հանդիպման ավարտին կողմերը պայմանավորվել են ուսումնասիրել բարձրացված հարցերը և առաջիկայում հանդես գալ առավել հանգամանալից քննարկումներով և գործնական առաջարկություններով:
![]() |
![]() |
Բնապահպանության և
ընդերքի
տեսչական մարմին
Թեժ գիծ` 119
Հեռ. (+374 10) 55 20 62
Տեղեկատվության
տրամադրում
Հետադարձ կապ
նախարարության
պատասխանատուների հետ
ԾԱՆՈՒՑՈՒՄ
2018 թվականի մարտի 23-ին ընդունված <<Պետական կառավարման համակարգի մարմինների մասին>> ՀՀ օրենքով Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը սահմանվել է Կառավարությանը ենթակա մարմին, ուստի քաղաքացիներն իրենց ահազանգերը և դիմումները կարող են ուղարկել տեսչական մարմնի ղեկավարին /Հասցե՝ ք. Երևան 3750009, Կորյունի փողոց 15, հեռ՝ (+374 15) 48 48 48/։
Բնապահպանական
օրացույց