«Էրեբունի Պլազա» հյուրանոցում տեղի է ունեցել ՀՀ բնապահպանության նախարարության և Գերմանիայի բնության պահպանության միության կողմից իրականացվող «Համագործակցության նոր ուղիներ Կովկասում կենսաբազմազանության պահպանության համար: Համագործակցության հաստատում ընկերությունների և բնապահպանական հասարակական կազմակերպությունների միջև Հայաստանի Հանրապետությունում» ծրագրի ավարտական համաժողովը:
Ծրագիրը ֆինանսավորվում է Գերմանիայի Դաշնային Հանրապետության /ԳԴՀ/ շրջակա միջավայրի, բնության պահպանության, շինարարության ու միջուկային անվտանգության դաշնային նախարարության կողմից` «Բնապահպանական խորհրդատվություն Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի, Կովկասի և Կենտրոնական Ասիայի երկրներին» ծրագրի միջոցներով:
Իր ողջույնի խոսքում Գերմանիայի բնության պահպանության միության գործադիր տնօրեն Լեյֆ Միլլերը շեշտել է, որ Հայաստանում արդեն 14 տարի ծավալած իրենց գործունեության արդյունքում զգալի ձեռքբերումներ են ունեցել: Ներկայացնելով ծրագրի նպատակները և արդյունքները` Լեյֆ Միլլերը նկատել է, որ այն ուղղված է գործարար միջավայրի և հասարակական կազմակերպությունների միջև համագործակցության ձևավորմանը: Ծրագրի հիմնական նպատակն է ձեռնարկությունների հետ մշակել միջոցառումների նախագծեր, որոնք ուղղված են Հայաստանի հարուստ կենսաբազմազանության պահպանմանը: Բանախոսը հայտնել է, որ արդեն համաժողովի հաջորդ օրը ՀՀ առաջատար բանկերից մեկի հետ կնքվելու է բնապահպանական ծրագրի ֆինանսավորման պայմանագիր:
ՀՀ բնապահպանության նախարարության անունից ողջունելով համաժողովի հյուրերին և մասնակիցներին` բնապահպանության նախարարի առաջին տեղակալ Սիմոն Պապյանը կարևորել է պետական մարմինների, ձեռնարկությունների և հասարակական կազմակերպությունների ջանքերի միավորումը Հայաստանի հարուստ կենսաբազմազանության պահպանման համար: Բանախոսը շեշտել է, որ Հայաստանի Հանրապետությունը և Գերմանիայի Դաշնային Հանրապետությունը սերտորեն համագործակցում են բնապահպանության բնագավառում և բարձր գնահատել իրականացված ծրագրի արդյունքները:
ՀՀ-ում ԳԴՀ դեսպան Ռայներ Մորելը տնտեսության զարգացման համար կարևորել է կայուն էկոհամակարգերը և նկատել, որ Հայաստանը ճիշտ ժամանակին է իր համար արձանագրել կենսաբազմազանության պահպանման գործընթացում ձեռնարկատիրական հատվածի ներգրավման անհրաժեշտությունը:
Բրադենբուրգի շրջակա միջավայրի, առողջապահության և սպառողների շահերի պաշտպանության նախարարության նախագահ, պրոֆեսոր Մաթիաս Ֆրոդեն իր ելույթում շեշտել է, որ աշխարհում գոյություն ունի ընդամենը 35 կենսաբազմազանության թեժ կետ /շրջան/, որոնց բնորոշ է տեսակների և էկոհամակարգերի լայն բազմազանություն: Այդպիսի կետերից մեկը գտնվում է Կովկասում և նրա կենտրոնում՝ Հայաստանում: Հայաստանն ունի ավելի շատ կենդանական և բուսական էնդեմիկ տեսակներ, քան շատ այլ եվրոպական երկրներ:
Ներկայացնելով ծրագրի արդյունքները` Գերմանիայի Բնության պահպանության ծրագրի համակարգող Դոմինիկ Սոպարտը և Կովկասի ծրագրի ղեկավար Վիտալի Կովալյովը տեղեկացրել են, որ հաջողվել է ծրագրի շրջանակներում համագործակցություն հաստատել հայկական 30 ձեռնարկությունների և հասարակական կազմակերպությունների միջև: Ծրագիրը կարևորվում է հատկապես այն առումով, որ տնտեսվարողների մոտ բարձրացվում է բնապահպանական խնդիրների նկատմամբ ուշադրությունը և նախադրյալներ են ստեղծվում այդ խնդիրների լուծման նպատակով նրանց կողմից միջոցների ներգրավման համար:
![]() |
![]() |
Բնապահպանության և
ընդերքի
տեսչական մարմին
Թեժ գիծ` 119
Հեռ. (+374 10) 55 20 62
Տեղեկատվության
տրամադրում
Հետադարձ կապ
նախարարության
պատասխանատուների հետ
ԾԱՆՈՒՑՈՒՄ
2018 թվականի մարտի 23-ին ընդունված <<Պետական կառավարման համակարգի մարմինների մասին>> ՀՀ օրենքով Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը սահմանվել է Կառավարությանը ենթակա մարմին, ուստի քաղաքացիներն իրենց ահազանգերը և դիմումները կարող են ուղարկել տեսչական մարմնի ղեկավարին /Հասցե՝ ք. Երևան 3750009, Կորյունի փողոց 15, հեռ՝ (+374 15) 48 48 48/։
Բնապահպանական
օրացույց