ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ Խաչիկ Հակոբյանը, նախարար Արամայիս Գրիգորյանի հանձնարարությամբ աշխատանքային այցով եղել է «Զիկատար» բնապահպանական կենտրոն» ՊՈԱԿ-ում: Փոխնախարարը ՊՈԱԿ-ի տնօրեն Հայկ Ղուլիջանյանի ուղեկցությամբ տեղում ծանոթացել է պահպանվող տարածքի վիճակին, խնդիրներին և առաջիկա անելիքներին:
Անցկացվել է աշխատանքային խորհրդակցություն, որի ընթացքում գնահատվել են 2014 թվականին ՊՈԱԿ-ի կողմից իրականացված աշխատանքները, քննարկվել 2015թ. ծրագրերը: Անդրադառնալով ՀՀ բնապահպանության նախարարության 2015թ. ծրագրերի թվում շեշտադրված էկոտուրիզմի և էկոկրթության զարգացման անհրաժեշտությանը` փոխնախարար Խ.Հակոբյանն ընդգծել է «Զիկատար» բնապահպանական կենտրոնի» կարևոր դերակատարությունն այս համատեքստում և փոխանցել նախարարի համապատասխան հանձնարարականները:
Բնապահպանության և
ընդերքի
տեսչական մարմին
Թեժ գիծ` 119
Հեռ. (+374 10) 55 20 62
Տեղեկատվության
տրամադրում
Հետադարձ կապ
նախարարության
պատասխանատուների հետ
ԾԱՆՈՒՑՈՒՄ
2018 թվականի մարտի 23-ին ընդունված <<Պետական կառավարման համակարգի մարմինների մասին>> ՀՀ օրենքով Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը սահմանվել է Կառավարությանը ենթակա մարմին, ուստի քաղաքացիներն իրենց ահազանգերը և դիմումները կարող են ուղարկել տեսչական մարմնի ղեկավարին /Հասցե՝ ք. Երևան 3750009, Կորյունի փողոց 15, հեռ՝ (+374 15) 48 48 48/։
Բնապահպանական
օրացույց