«Սիրելի´ կանայք,
Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Կանանց միջազգային տոնի` Մարտի 8-ի կապակցությամբ: Մաղթում եմ երջանկություն և ընտանեկան ջերմություն: Այս գարնանային գեղեցիկ տոնը ևս մեկ առիթ է արժևորելու կնոջ այն կարևոր առաքելությունը, որն անմնացորդ նվիրումով ամեն օր իրականացնում եք Ձեր ընտանիքներում և երկրի հասարակական կյանքում, հիշելու նաև այն անգնահատելի դերակատարությունը, որն ունեցել է հայ կինը մեր հազարամյա պատմության կերտման գործընթացում:
Մեկ անգամ ևս շնորհավորում եմ այս գեղեցիկ տոնի առթիվ: Ցանկանում եմ, որ մշտապես լինեք տղամարդկանց հոգատարության և ուշադրության կենտրոնում: Եղեք գեղեցիկ, հմայիչ և թող ուրախությունն ու հաջողությունը միշտ ուղեկցեն Ձեզ»:
ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյան
Բնապահպանության և
ընդերքի
տեսչական մարմին
Թեժ գիծ` 119
Հեռ. (+374 10) 55 20 62
Տեղեկատվության
տրամադրում
Հետադարձ կապ
նախարարության
պատասխանատուների հետ
ԾԱՆՈՒՑՈՒՄ
2018 թվականի մարտի 23-ին ընդունված <<Պետական կառավարման համակարգի մարմինների մասին>> ՀՀ օրենքով Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը սահմանվել է Կառավարությանը ենթակա մարմին, ուստի քաղաքացիներն իրենց ահազանգերը և դիմումները կարող են ուղարկել տեսչական մարմնի ղեկավարին /Հասցե՝ ք. Երևան 3750009, Կորյունի փողոց 15, հեռ՝ (+374 15) 48 48 48/։
Բնապահպանական
օրացույց