ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը Երևանի քաղաքապետարանի կրթության վարչության աջակցությամբ Երևանի չորս` թիվ 17, 93, 147 և 174 դպրոցներում անցկացրել է դպրոցական էկոկրթական ծրագիր: Նախարարության մասնագետները և միջազգային բնապահպանական ծրագրերի համակարգողները դասընթացների ժամանակ աշակերտներին մատուցել են հավելյալ գիտելիքներ Հայաստանի հարուստ բուսական և կենդանական աշխարհի և բնության ընդհանուր համակարգում նրանց դերի, հազվագյուտ բուսատեսակների և կենդանատեսակների, արևի անցանկալի ճառագայթներից պաշտպանվելու համար օզոնային շերտի և նրա պահպանման կարևորության, բնության մեջ և մարդու կյանքում ջրային ռեսուրսների դերի, դրանց խնայողական օգտագործման և պահպանման խնդիրների, կլիմայի փոփոխության պատճառների և հետևանքների, շրջակա միջավայրի վրա վտանգավոր նյութերի և թափոնների ազդեցության և դրանցից պաշտպանվելու միջոցառումների վերաբերյալ:
Դասընթացներն ուղեկցվել են դիդակտիկ հարուստ տեսանյութերի ցուցադրությամբ: Աշակերտներին բաժանվել են թեմատիկ բրոշյուրներ և սեղանի խաղեր:
Մատուցված տեսական գիտելիքների յուրացման և ամրապնդման նպատակով դպրոցականներին հանձնարարվել էր գրել բնապահպանական թեմաներով շարադրություններ: ՀՀ բնապահպանության նախարարությունը լավագույն շարադրություններ ներկայացրած աշակերտներին արժանացրել է խրախուսական մրցանակների:
Երևանի թիվ 93 դպրոցի աշակերտներն իրենց հերթին ներկայացրել են կենցաղային թափոններից իրենց ձեռքերով պատրաստած իրերը և տեղեկացրել, որ մարտի 11-ին կազմակերպելու են նաև դրանց ցուցահանդեսը:
![]() |
![]() |
![]() |
![]() |
Բնապահպանության և
ընդերքի
տեսչական մարմին
Թեժ գիծ` 119
Հեռ. (+374 10) 55 20 62
Տեղեկատվության
տրամադրում
Հետադարձ կապ
նախարարության
պատասխանատուների հետ
ԾԱՆՈՒՑՈՒՄ
2018 թվականի մարտի 23-ին ընդունված <<Պետական կառավարման համակարգի մարմինների մասին>> ՀՀ օրենքով Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը սահմանվել է Կառավարությանը ենթակա մարմին, ուստի քաղաքացիներն իրենց ահազանգերը և դիմումները կարող են ուղարկել տեսչական մարմնի ղեկավարին /Հասցե՝ ք. Երևան 3750009, Կորյունի փողոց 15, հեռ՝ (+374 15) 48 48 48/։
Բնապահպանական
օրացույց