ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանն ընդունել է Կովկասի բնության հիմնադրամի գործադիր տնօրեն Դեյվիդ Մորիսոնին և ազգային համակարգող Արման Վերմիշյանին:
Կողմերն անդրադարձել են Կովկասի բնության հիմնադրամի (CNF) կողմից 2014թ ընթացքում Հայաստանի բնության հատուկ պահպանվող տարածքներում իրականացված աշխատանքներին: Քննարկվել են 2014-ին մեկնարկած ծրագրերը` մասնավորապես «Դիլիջան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի կառավարման պլանի մշակումը, «Զանգեզուր կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ում նախատեսված աջակցության ծրագրերը, որոնք կշարունակվեն 2015 թվականի ընթացքում:
Դեյվիդ Մորիսոնը նշել է, որ արդեն օգոստոս ամսին բնապահպանության նախարարության հաստատմանը կներկայացվի «Դիլիջան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի կառավարման պլանը 2016-2020թթ. համար:
Կողմերը քննարկել են «Զանգեզուր կենսոլորտային համալիրի» գործունեության հեռանկարները նոր ձևաչափով, որպես միասնական համալիր:
Անդրադառնալով 2015 թվականի անելիքներին` նախարար Արամայիս Գրիգորյանը հույս է հայտնել, որ ՀՀ բնապահպանության նախարարությունն ու CNF-ը կկարողանան հաջողությամբ իրականացնել այս տարվա համար նախանշված ծրագրերը` մեր երկրի բնության հատուկ պահպանվող տարածքների հետագա կայուն զարգացման հեռանկարներն առավել ամրապնդելու նպատակով:
Դեյվիդ Մորիսոնը նշել է, որ հիմնադրամը ՀՀ բնության հատուկ պահպանվող տարածքների աջակցության համար 2015-ին նախատեսել է տրամադրել 445.000 եվրո գումար: Կողմերը կարևորել են այս տարի «Խոսրովի անտառ» պետական արգելոցում նախատեսվող կենսաբազմազանության մոնիթորինգի անցկացման պիլոտային ծրագիրը: «Կենսաբազմազանության մոնիթորինգը կդառնա այն օբյեկտիվ ազդակը, որը ցույց կտա իրականացվող պահպանության արդյունավետության աստիճանը»,- նշել է Դեյվիդ Մորիսոնը: Նախարար Արամայիս Գրիգորյանն առաջարկել է զուգահեռ մոնիթորինգային ծրագիր ներդնել Զանգեզուր կենսոլորտային համալիրի տարածքում:
Անդրադառնալով «Խոսրովի անտառ» պետական արգելոցում էկոտուրիզմի զարգացման խնդիրներին` Արամայիս Գրիգորյանը մի շարք առաջարկություններ է ներկայացրել հիմնադրամի ներկայացուցիչներին, որոնք պատրաստակամություն են հայտնել աշխատանքներ տանել այդ ուղղությամբ:
Այս տարի լրանում է «Արփի լիճ» ազգային պարկում իրականացվող ծրագրերով Նախարարության և հիմնադրամի համագործակցության առաջին փուլը: Կողմերն արդյունավետ են գնահատել ազգային պարկի ստեղծման և կայացման աշխատանքները` նշելով, որ ամուր հեռանկարային հիմքեր են ստեղված ազգային պարկի կայուն զարգացման համար:
Հանդիպման ավարտին կողմերը պայմանավորվել են շարունակել աշխատանքային քննարկումները:
Բնապահպանության և
ընդերքի
տեսչական մարմին
Թեժ գիծ` 119
Հեռ. (+374 10) 55 20 62
Տեղեկատվության
տրամադրում
Հետադարձ կապ
նախարարության
պատասխանատուների հետ
ԾԱՆՈՒՑՈՒՄ
2018 թվականի մարտի 23-ին ընդունված <<Պետական կառավարման համակարգի մարմինների մասին>> ՀՀ օրենքով Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը սահմանվել է Կառավարությանը ենթակա մարմին, ուստի քաղաքացիներն իրենց ահազանգերը և դիմումները կարող են ուղարկել տեսչական մարմնի ղեկավարին /Հասցե՝ ք. Երևան 3750009, Կորյունի փողոց 15, հեռ՝ (+374 15) 48 48 48/։
Բնապահպանական
օրացույց