ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակիցները, նախարար Արամայիս Գրիգորյանի գլխավորությամբ, ապրիլի 11-ին Երևանի քաղաքապետարանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Եռաբլուրի տարածքում մասնակցել են գարնանային ծառատունկի և կանաչապատման աշխատանքներին: Նախարարության, վարչական շրջանի աշխատակիցների /վարչական շրջանի ղեկավար Ա. Ալեքսանյանի գլխավորությամբ/, զինծառայողների, հասարակական կազմակերպությունների և կրթական հաստատությունների ներկայացուցիչների և անհատ քաղաքացիների մասնակցությամբ հատկացված տարածքում տնկվել է մոտ 3000 դեկորատիվ տնկի:
Նախարար Արամայիս Գրիգորյանը շեշտել է, որ ընտրվել է Եռաբլուրը, քանի որ այն մեր սրբավայրերից է և անհրաժեշտ է սերունդներին փոխանցել խնամված և անտառապատված հուշատեղի: Կարևորելով ծատառունկից հետո տնկիների հետագա խնամքը` նախարարը նկատել է, որ տարածքն ապահովված է ոռոգման համակարգով, ինչը կնպաստի բարձր կպչողականությանը:
![]() |
![]() |
![]() |
![]() |
Բնապահպանության և
ընդերքի
տեսչական մարմին
Թեժ գիծ` 119
Հեռ. (+374 10) 55 20 62
Տեղեկատվության
տրամադրում
Հետադարձ կապ
նախարարության
պատասխանատուների հետ
ԾԱՆՈՒՑՈՒՄ
2018 թվականի մարտի 23-ին ընդունված <<Պետական կառավարման համակարգի մարմինների մասին>> ՀՀ օրենքով Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը սահմանվել է Կառավարությանը ենթակա մարմին, ուստի քաղաքացիներն իրենց ահազանգերը և դիմումները կարող են ուղարկել տեսչական մարմնի ղեկավարին /Հասցե՝ ք. Երևան 3750009, Կորյունի փողոց 15, հեռ՝ (+374 15) 48 48 48/։
Բնապահպանական
օրացույց