20-րդ դարասկզբին Օսմանյան կայսրության կողմից 1.5 միլիոն հայի նկատմամբ իրականացված ցեղասպանությունը մեծագույն ոճիր էր ոչ միայն հայ ժողովրդի, այլև ողջ մարդկության հանդեպ, որի անպատժելիությունը նպաստեց մարդկության դեմ իրականացվող նման հանցագործությունների կրկնությանը:
Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը պետք է դառնա այն խորհրդանշական մեկնարկը, որով աշխարհը կճանաչի և կդատապարտի 20-րդ դարի սկզբին Առաջին աշխարհամարտի քողի ներքո իրականացված այդ աննախադեպ եղեռնը:
Թեև Թուրքիան այսօր էլ շարունակում է իր ժխտողական քաղաքականությունը, այնուամենայնիվ, ընդունելով մեր առջև ծառացած մարտահրավերները` մենք պետք է կարողանանք պնդել պահանջատիրության մեր իրավունքը և հասնել պատմական արդարության հաստատմանը: Չէ՞ որ ո՛չ տարիների հեռավորությունը, ո՛չ ժխտողական քաղաքականությունը չեն փոխում իրականությունը:
Լինելով ցեղասպանության արհավիրքը վերապրած գերդաստանի զավակ և տան անկյունում սրբորեն փայփայելով Էրգրից բերված մասունքը` իմ գեներում կրում եմ պատմական արդարության վերականգնման նախնիներիս արյան կանչը և համոզված եմ, որ մեր արդարացի պահանջն ունենալու է իր հաղթական ավարտը:
ՀՀ բնապահպանության նախարար` Արամայիս Գրիգորյան
Բնապահպանության և
ընդերքի
տեսչական մարմին
Թեժ գիծ` 119
Հեռ. (+374 10) 55 20 62
Տեղեկատվության
տրամադրում
Հետադարձ կապ
նախարարության
պատասխանատուների հետ
ԾԱՆՈՒՑՈՒՄ
2018 թվականի մարտի 23-ին ընդունված <<Պետական կառավարման համակարգի մարմինների մասին>> ՀՀ օրենքով Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը սահմանվել է Կառավարությանը ենթակա մարմին, ուստի քաղաքացիներն իրենց ահազանգերը և դիմումները կարող են ուղարկել տեսչական մարմնի ղեկավարին /Հասցե՝ ք. Երևան 3750009, Կորյունի փողոց 15, հեռ՝ (+374 15) 48 48 48/։
Բնապահպանական
օրացույց