Ամփոփվել են «Ախթալայի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲԸ ստուգման արդյունքները

30-04-2015

Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչությունը ստուգել է «Ախթալայի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲԸ-ում բնապահպանական օրենսդրության պահանջների կատարման ընթացքը:

Ստուգման արդյունքում արձանագրվել են բնապահպանական օրենսդրության մի շարք խախտումներ, ինչի համար գլխավոր տնօրենը ենթարկվել է վարչական տուգանքի, իսկ շրջակա միջավայրի աղտոտման և տրված չափաքանակներից ավելի ջրային ռեսուրսների օգտագործման համար կազմվել է 5,19մլն. դրամ գումարի վնասի վերականգնման ակտ:

Միաժամանակ, ընկերությանը տրվել է սեղմ ժամկետում շրջակա միջավայրի աղտոտման կանխարգելման բնապահպանական միջոցառումների ծրագրի մշակման հանձնարարական:

<
>