Ղեկավարվելով ՀՀ կառավարության 2014 թվականի սեպտեմբերի 18-ի <<Արարատյան, Հրազդանի և Ախուրյանի ավազանային կառավարման տարածքներում սակավաջրության և երաշտի մասին>> N 1111-Ն որոշմամբ` ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի ջրային ռեսուրսների կառավարման գործակալության ջրօգտագործման թույլտվությունների բաժինը ՀՀ Արարատի և Արմավիրի մարզերում ձկնատնտեսական նպատակով գնահատել է թվով 44 հայտ և ներկայացրել է <<Ջրօգտագործման հայտերի նախնական գնահատման և վերջնական քննարկման հանձնաժողովի>> քննարկմանը:
Համաձայն <<Ջրօգտագործման հայտերի նախնական գնահատման և վերջնական քննարկման հանձնաժողովի>> սույն թվականի մարտի 4-ի N4 արձանագրության 1-ին կետի` ՀՀ Արարատի և Արմավիրի մարզերում քննարկել է թվով 44 հայտ և ձևակերպել է թվով 34 ջրօգտագործման թույլտվություն:
Նախկին տրված ջրօգտագործման թույտվություններով ջրաքանակը կազմել է 7562.34 լ/վրկ:
Նոր ջրօգտագործման թույտվություններով տրված ջրաքանակը կազմում է 4747 լ/վրկ:
Խնայողությունը կազմում է 2815.34 լ/վրկ:
Բնապահպանության և
ընդերքի
տեսչական մարմին
Թեժ գիծ` 119
Հեռ. (+374 10) 55 20 62
Տեղեկատվության
տրամադրում
Հետադարձ կապ
նախարարության
պատասխանատուների հետ
ԾԱՆՈՒՑՈՒՄ
2018 թվականի մարտի 23-ին ընդունված <<Պետական կառավարման համակարգի մարմինների մասին>> ՀՀ օրենքով Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը սահմանվել է Կառավարությանը ենթակա մարմին, ուստի քաղաքացիներն իրենց ահազանգերը և դիմումները կարող են ուղարկել տեսչական մարմնի ղեկավարին /Հասցե՝ ք. Երևան 3750009, Կորյունի փողոց 15, հեռ՝ (+374 15) 48 48 48/։
Բնապահպանական
օրացույց