ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանն ընդունել է գերմանական KfW բանկի տարածաշրջանային տնօրեն Եվա Վիթթի գլխավորած պատվիրակությանը:
Ողջունելով հյուրերին` Արամայիս Գրիգորյանը բարձր է գնահատելով KfW բանկի գործունեությունը տարածաշրջանում և մասնավորապես Հայաստանի Հանրապետությունում: Օգտվելով առիթից` բնապահպանության նախարարն իր շնորհակալությունն է հայտնել Գերմանիայի կառավարությանը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի շրջանակներում ցուցաբերած քաղաքական կամքի և պատմական արդարության վերականգնմանն ուղղված վճռականության համար:
Անդրադառնալով մեր երկրի բնապահպանության ոլորտում KfW-ի հետ իրականացվող ծրագրերին` Արամայիս Գրիգորյանը մասնավորապես նշել է. "ՀՀ բնապահպանության նախարարությունը բարձր է գնահատում բանկի հետ ակտիվ և հաջողված համագործակցության երկարամյա փորձը և շոշափելի հաջողությունները հատկապես Կովկասի կենսաբազմազանության պահպանության աջակցությանն ուղղված ծրագրերում":
Տարածաշրջանային տնօրեն ԵվաՎիթթը, իր հերթին շնորհակալություն հայտնելով սերտ համագործակցության և դրական գնահատականի համար, անդրադարձել է "Հայաստանի Ջավախքի սարահարթում պահպանվող տարածքների ստեղծում" և "Հայաստանում պահպանվող տարածքների աջակցություն" ծրագրերին: Քննարկվել են նաև ծրագրերի իրականացման ընթացիկ հարցերը:
Անդրադառնալով Զանգեզուր կենսոլորտային համալիրի խնդրին` Արամայիս Գրիգորյանը նշել է. "Պահպանվող տարածքների համալիր կառավարման փորձը Հայաստանում թեև նոր է, այնուամենայնիվ, մենք էական առաջընթաց ունենք այս ոլորտում և կարող ենք ասել, որ Զանգեզուր կենսոլորտային համալիրը, որպես այդպիսին, արդեն կայացած կառույց է": Կարևորելով Հայաստանի հարուստ կենսաբազմազանության պահպանության անհրաժեշտությունը` Արմայիս Գրիգորյանը տեղեկացրել է նաև, որ մեկնարկել են «Տաթև» ազգային պարկի ստեղծման աշխատանքները,որը կապահովի տարածքի էկոհամակարգերի և հարուստ կենսաբազմազանության պահպանությունը։ Ծրագրերի շրջանակում կիրականցվեն նաև աշխատանքներ «Սատանի կամուրջ» բնության հուշարձանի բարեկարգման և կառավարման բարելավման ուղղությամբ։
Կողմերն անդրադարձել են նաև ՀՀ ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարման և խնայողության խնդիրներին: Խոսելով Կապսի ջրամբարի վերակառուցման ծրագրի մասին` Եվա Վիթթը նշել է, որ այն բավականին լուրջ և կառավարության տարբեր գերատեսչությունների համակարգված աշխատանք պահանջող գործընթաց է և ակնկալում է բոլոր կողմերի ակտիվ գործունեությունը:Այս կապակցությամբ Արամայիս Գրիգորյանը նշել է, որ թեև ջրամբարաշինության և ոռոգման խնդիրները ՀՀ ԲՆ ենթակայությունից դուրս են, այնուամենայնիվ Բնապահպանության նախարարությունը պատրաստ է իր ունեցած լիազորությունների շրջանակներում և մասնագիտական ռեսուրսներով աջակցություն ցուցաբերել ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարման գործընթացին:
Կողմերն անդրադարձել են նաև նոր ծրագրերի շուրջ համագործակցության հեռանկարներին և այդ ուղղությամբ ակտիվ աշխատանքներ տանելու պատրաստակամություն հայտնել:
![]() |
![]() |
Բնապահպանության և
ընդերքի
տեսչական մարմին
Թեժ գիծ` 119
Հեռ. (+374 10) 55 20 62
Տեղեկատվության
տրամադրում
Հետադարձ կապ
նախարարության
պատասխանատուների հետ
ԾԱՆՈՒՑՈՒՄ
2018 թվականի մարտի 23-ին ընդունված <<Պետական կառավարման համակարգի մարմինների մասին>> ՀՀ օրենքով Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը սահմանվել է Կառավարությանը ենթակա մարմին, ուստի քաղաքացիներն իրենց ահազանգերը և դիմումները կարող են ուղարկել տեսչական մարմնի ղեկավարին /Հասցե՝ ք. Երևան 3750009, Կորյունի փողոց 15, հեռ՝ (+374 15) 48 48 48/։
Բնապահպանական
օրացույց