ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ Խաչիկ Հակոբյանը մայիսի 12-ին` Բնապահպանական կրթության միջազգային օրը, հանդիպել է Հայաստանի ազգային ագրարային համալսարանի հենակետային վարժարանի ավարտական դասարանի աշակերտների և ուսուցիչների հետ, որի առաջին սաներից է եղել:
Հանդիպման ժամանակ բնապահպանության նախարարի տեղակալը կարևորել է աշակերտների կողմից մասնագիտության ճիշտ ընտրությունը և որակյալ մասնագետ դառնալը: Շեշտվել է ագրոարդյունաբերության ոլորտում էկոլոգիական չափանիշների պահպանության անհրաժեշտությունը և ընդհանրապես` բնապահպանության և գյուղատնտեսության ոլորտների սերտ կապը: Ծավալված շահագրգիռ երկխոսության ընթացքում Խ. Հակոբյանը պատասխանել է աշակերտներին և ուսուցիչներին հետաքրքրող հարցերին:
Հանդիպման ավարտին ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ Խաչիկ Հակոբյանը վարժարանի գրադարանին է նվիրել ՀՀ բույսերի ու կենդանիների կարմիր գիրք և այն հանձնել տնօրեն Ռ. Սարգսյանին: Բնապահպանության նախարարի տեղակալը մաղթել է, որ համատեղ ջանքերով շրջակա միջավայրի պահպանությունն արդյունավետ կազմակերպելու շնորհիվ Հայաստանի կարմիր գրքից ապագայում հանվեն գրանցված շատ կենդանական և բուսական տեսակները:
![]() |
![]() |
![]() |
![]() |
Բնապահպանության և
ընդերքի
տեսչական մարմին
Թեժ գիծ` 119
Հեռ. (+374 10) 55 20 62
Տեղեկատվության
տրամադրում
Հետադարձ կապ
նախարարության
պատասխանատուների հետ
ԾԱՆՈՒՑՈՒՄ
2018 թվականի մարտի 23-ին ընդունված <<Պետական կառավարման համակարգի մարմինների մասին>> ՀՀ օրենքով Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը սահմանվել է Կառավարությանը ենթակա մարմին, ուստի քաղաքացիներն իրենց ահազանգերը և դիմումները կարող են ուղարկել տեսչական մարմնի ղեկավարին /Հասցե՝ ք. Երևան 3750009, Կորյունի փողոց 15, հեռ՝ (+374 15) 48 48 48/։
Բնապահպանական
օրացույց