Հայաստանի բնության պետական թանգարանում անցկացվել է միջոցառում նվիրված Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին

18-05-2015

Մայիսի 16-ին <<Թանգարանների գիշեր>> միջազգային նախաձեռնության շրջանակներում, Հայաստանի բնության պետական թանգարանում անցկացվել է <<Հիշողության վկաներ>> խորագրով միջոցառում` նվիրված Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին:

ՀՀ բնապահպանության նախարարության Հայաստանի բնության պետական թանգարանը, ունենալով տարեկան 30 հազար այցելու, անմասն չի մնում նաև Հանրապետությունում և մասնավորապես մայրաքաղաքում անցկացվող մշակութային միջոցառումներին:

ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ Խաչիկ Հակոբյանը, ողջունելով միջոցառման մասնակիցներին և կազմակերպիչներին, կարևորել է նախորդ դարասկզբի ողբերգական դեպքերի հիշատակի նման ակցիան և խրախուսել այն փաստը, որ այդ խորագրով միջոցառում է կազմակերպվել Հայաստանի բնության պետական թանգարանում:

Ցեղասպանությանը նվիրված բեմադրությամբ հանդես են եկել Բյուրեղավանի հիմնական դպրոցի սաները: Կազմակերպվել էր նաև նկարիչ Շահեն Ասլանյանի նկարների անհատական ցուցահանդեսը` «Խավարից լույս» խորագրով:

Միջոցառմանը մասնակցում էին մեծ թվով այցելուներ, պետական և հասարակական կառույցների ներկայացուցիչներ, մշակույթի և արվեստի գործիչներ:

 

 

<
>