Հարգելի հայրենակիցներ
ՀՀ բնապահպանության նախարարության և անձամբ իմ անունից շնորհավորում եմ բոլորիս կենսաբազմազանության միջազգային օրվա առթիվ:
Կենսունակ էկոհամակարգերը և կենսաբազմազանությունը մարդկության գոյության կարևորագույն նախապայմաններից են, որոնք ընձեռում են հասարակության զարգացման և տնտեսական աճի լայն հնարավորություններ: Սոցիալ-տնտեսական զարգացման նպատակով կենսառեսուրսների կառավարումը պետք է լինի կշռադատված և շրջակա միջավայրի վրա ազդեցությունը հասցվի նվազագույնի:
Կենսաբազմազանության պաշտպանության հրատապությունն ընդգծելու նպատակով 1993թ. ՄԱԿ-ն ընդունել է “Կենսաբազմազանության մասին” կոնվենցիան, որն ստորագրվել է աշխարհի ավելի քան 168 երկրների կողմից: ՀՀ-ն որպես միջազգային իրավունքի սուբյեկտ 1993թ. նույնպես վավերացրել է նշված կոնվենցիան և ստորագրել կենսաբազմազանության հետ կապված մի շարք բնապահպանական միջազգային համաձայնագրեր ու արձանագրություններ, որոնցով իր վրա է վերցրել որոշակի պարտականություններ: Վերջիններիս իրականացումը իրավամբ կնպաստի շրջակա միջավայրի և կենսաբազմազանության արդյունավետ պահպանությանը:
“Կենսաբազմազանության մասին” կոնվենցիայի վավերացումը ՀՀ-ի կողմից տեղի է ունեցել 1993թ-ին` երկրի անցումային շրջանի առավել ծանր ժամանակահատվածում, երբ Հայաստանը զրկված էր կենսաապահովման տարրական միջոցներից: Սակայն, արդեն իսկ այդ ժամանակ ձևավորվել էր այն գաղափարը, որ Հայաստանի հարստությունը մեծապես կախված է կենսառեսուրսների առկայությունից, որոնք ընդերքի պաշարների հետ հավասարապես, երկրի համար հանդիսանում են ռազմավարական ռեսուրսներ:
Քաջ գիտակցելով այդ, չնայած ծանր սոցիալ-տնտեսական իրավիճակին, ՀՀ կառավարությունը բնապահպանական և մասնավորապես` կենսաբազմազանության պահպանման հիմնախնդիրները, դասում է ազգային և պետական գերակայությունների շարքում:
Այդպես կլինի նաև առաջիկայում և մեր բոլորի կողմից իրականացվող ուղղորդված աշխատանքները կտան իրենց արժանի արդյունքը:
Մեկ անգամ ևս շնորհավորում եմ կենսաբազմազանության միջազգային օրվա առթիվ` կոչ անելով բոլորին լինել հոգատար մեզ շրջապատող բնության նկատմամբ և պահպանել այն հարուստ ու եզակի կենսաբազմազանությունը, որով օժտել է մեզ մայր բնությունը:
ՀՀ բնապահպանության նախարար` Արամայիս Գրիգորյան
Բնապահպանության և
ընդերքի
տեսչական մարմին
Թեժ գիծ` 119
Հեռ. (+374 10) 55 20 62
Տեղեկատվության
տրամադրում
Հետադարձ կապ
նախարարության
պատասխանատուների հետ
ԾԱՆՈՒՑՈՒՄ
2018 թվականի մարտի 23-ին ընդունված <<Պետական կառավարման համակարգի մարմինների մասին>> ՀՀ օրենքով Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը սահմանվել է Կառավարությանը ենթակա մարմին, ուստի քաղաքացիներն իրենց ահազանգերը և դիմումները կարող են ուղարկել տեսչական մարմնի ղեկավարին /Հասցե՝ ք. Երևան 3750009, Կորյունի փողոց 15, հեռ՝ (+374 15) 48 48 48/։
Բնապահպանական
օրացույց