ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանն աշխատանքային այցով մեկնել է Արագածոտնի մարզ: Մարզպետ Սարգիս Սահակյանի, ՀՀ բնապահպանության նախարարության մարզային ստորաբաժանումների, մարզպետարանի Բնապահպանության և գյուղատնտեսության վարչության համապատասխան աշխատակիցների մասնակցությամբ անցկացվել է մարզային խորհրդակցություն: Խորհրդակցության ընթացքում քննարկվել են մարզի մի շարք բնապահպանական խնդիրներ:
Մարզպետ Սարգիս Սահակյանն իր մտահոգությունն է հայտնել մարզում առկա քարհանքերի վերաբերյալ, որոնք շահագործումից հետո չեն ենթարկվել ռեկուլտիվացման և շարունակում են աղտոտել շրջակա միջավայրը:
Արամայիս Գրիգորյանը, կիսելով մարզպետի մտահոգությունը, նշել է. «Մեր մոտեցումներն այս ոլորտում հստակ են: Այն ընկերությունները, որոնք ավարտել են հանքի շահագործումը կամ մոտենում են գործունեության ավարտին, պետք է օրենքի պահանջներին համապատասխան կատարեն իրենց պարտավորությունները` ռեկուլտիվացման ենթարկելով սույն տարածքները: Իսկ ինչ վերաբերում է լքված հանքավայրերին, ապա պետք է ասեմ, որ մենք դիմել ենք ՀՀ կառավարությանը, և կառավարության աջակցությամբ առաջիկայում կիրականացվեն լքված հանքերի ռեկուլտիվացման պիլոտային ծրագրեր, այդ թվում նաև ձեր մարզում: Միևնույն ժամանակ պայմանավորվածություն ենք ձեռք բերել ՀՀ Էներգետիկայի և բնական պաշարների նախարարության հետ, որպեսզի վերջինս բնապահպանության նախարարությանը և համապատասխան մարզպետարանին տեղեկատվություն տրամադրի այս կամ այն հանքավայրի փակման ծրագրի վերաբերյալ` նախքան հանքավայրի հրաժարման/փակման/ հավաստագիր տրամադրելը»:
Արագածոտնի մարզի Գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Յուրա Ազատյանը բարձրացրել է Քասախ գետի աղտոտվածության հարցը, որը պայմանավորված է մարզում կոյուղաջրերի մաքրման կայանների բացակայությամբ և այդ կոյուղաջրերի` Քասախ գետը լցվելով:
Արամայիս Գրիգորյանն իր հերթին նշել է, որ գետի աղտոտվածությունն առաջ է բերում ինչպես բնապահպանական, այնպես էլ գյուղատնեսական և առողջապահական լուրջ խնդիրներ, ուստի հարցը գտնվում է համապատասխան գերատեսչությունների ուշադրության կենտրոնում: Բնապահպանության նախարարությունն իր լիազորությունների շրջանակներում տեսչական գործունեությամբ փորձում է նվազեցնել բնությանը հասցվող վնասները` ուժեղացնելով վերահսկողությունը:
Նախարարն անդրադարձել է նաև մարզում շինարարական աշխատանքների իրականացման գործընթացում թույլ տրվող խախտումներին` նշելով, որ բազմաթիվ են դեպքերը, երբ շինաշխատանքները սկսվում են առանց համապատասխան փորձաքննական եզրակացությունների, ինչը հակասում է օրենքին:
Այցի ավարտին Արամայիս Գրիգորյանը հանձնարարականներ է տվել համապատասխան ստորաբաժանումների ղեկավարներին և ընդգծել, որ վերը նշված խնդիրները շարունակելու են մնալ նախարարության մշտական ուշադրության կենտրոնում:
Բնապահպանության և
ընդերքի
տեսչական մարմին
Թեժ գիծ` 119
Հեռ. (+374 10) 55 20 62
Տեղեկատվության
տրամադրում
Հետադարձ կապ
նախարարության
պատասխանատուների հետ
ԾԱՆՈՒՑՈՒՄ
2018 թվականի մարտի 23-ին ընդունված <<Պետական կառավարման համակարգի մարմինների մասին>> ՀՀ օրենքով Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը սահմանվել է Կառավարությանը ենթակա մարմին, ուստի քաղաքացիներն իրենց ահազանգերը և դիմումները կարող են ուղարկել տեսչական մարմնի ղեկավարին /Հասցե՝ ք. Երևան 3750009, Կորյունի փողոց 15, հեռ՝ (+374 15) 48 48 48/։
Բնապահպանական
օրացույց