Մայիսի 22-ին Կենսաբազմազանության միջազգային օրվա կապակցությամբ ՀՀ բնապահպանության նախարարության Տավուշի մարզի «Զիկատար» բնապահպանական կենտրոնում կազմակերպվել է կլոր սեղան-քննարկում նախարարության համապատասխան ստորաբաժանումների ղեկավարների, մասնագետների, բնապահպանական հասարակական կազմակերպությունների և ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ:
ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ Խաչիկ Հակոբյանը միջոցառման մասնակիցներին շնորհավորել է օրվա կապակցությամբ և հրապարակել Կենսաբազմազանության միջազգային օրվա առթիվ նախարար Արամայիս Գրիգորյանի ուղերձը: Նախարարի տեղակալը կարևորել է Հայաստանի հարուստ կենսաբազմազանության պահպանությանն ուղղված ջանքերը և շեշտել այդ գործում շահագրգիռ բոլոր կողմերի աշխատանքների համատեղման անհրաժեշտությունը:
Ներկաներին տեղեկացվել է, որ մշակվել է <<Հայաստանի Հանրապետության կենսաբազմազանության պահպանության, օգտագործման և վերարտադրության ռազմավարություն և գործողությունների պետական ծրագրի>> փաստաթղթի նախագիծը և ներկայացվել են հիմնական դրույթները: Հասարակական կազմակերպությունների և ԶԼՄ-ների ներկայացուցիչներին կոչ է արվել մասնակցել փաստաթղթի հանրային լսումներին, որը կանցկացվի մայիսի 26-ին «Մոսկվայի տանը»: Կլոր սեղանին մասնակցած հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները /Հակոբ Սանասարյան, Գոհար Օգանեզովա, Ժիրայր Վարդանյան, Սիլվա Ադամյան, Գրետա Գաբրիելյան, Դոլորես Ղափանցյան, Լիլիկ Սիմոնյան, Աննա Հովհաննիսյան, Աշոտ Միրզոյան/ բարձրաձայնել են բնապահպանական խնդիրների վերաբերյալ իրենց դիտարկումները և ներկայացրել առաջարկություններ: ՀՀ բնապահպանության նախարարության համապատասխան ստորաբաժանումների մասնագետները տեղում պատասխանել են հնչած հարցերին և վստահեցրել, որ դրանք հաշվի կառնվեն հետագա աշխատանքները կազմակերպելիս:
ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ քննարկվել են ոլորտի լուսաբանման մեխանիզմները և մարտավարությունը: Կարևորվել է լրատվամիջոցների և Բնապահպանության նախարարության համագործակցության ինտենսիվացումը` բնապահպանական խնդիրներին օպերատիվ արձագանքման և դրանց լուծումները գտնելու նպատակով:
Միջոցառման մասնակիցներն արդյունավետ են գնահատել նման ձևաչափով հանդիպումները և առաջարկել դրանց պարբերական բնույթ տալ:
![]() |
![]() |
![]() |
![]() |
Բնապահպանության և
ընդերքի
տեսչական մարմին
Թեժ գիծ` 119
Հեռ. (+374 10) 55 20 62
Տեղեկատվության
տրամադրում
Հետադարձ կապ
նախարարության
պատասխանատուների հետ
ԾԱՆՈՒՑՈՒՄ
2018 թվականի մարտի 23-ին ընդունված <<Պետական կառավարման համակարգի մարմինների մասին>> ՀՀ օրենքով Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը սահմանվել է Կառավարությանը ենթակա մարմին, ուստի քաղաքացիներն իրենց ահազանգերը և դիմումները կարող են ուղարկել տեսչական մարմնի ղեկավարին /Հասցե՝ ք. Երևան 3750009, Կորյունի փողոց 15, հեռ՝ (+374 15) 48 48 48/։
Բնապահպանական
օրացույց