ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության կողմից 25-29.05.2015թթ. ժամանակահատվածում իրականացված ստուգումների, շրջայցերի, տեսչության վարույթին հանձնված գործերի և հաշվետվությունների ընդունման գործընթացում հայտնաբերված խախտումների արդյունքում կայացվել է 1.15մլն.դր. ընդհանուր գումարի վարչական տուգանքի 13 որոշում և հաշվարկվել է 4.14.մլն.դր. ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Մասնավորապես` Շիրակի և Արագածոտնի տարածքային բաժինների հայտնաբերած առանց անթափանց ծածկոցի սորուն նյութ տեղափոխելու համար մեկական ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազարական դրամ գումարի վարչական տուգանքի որոշում:
Կոտայքի տարածքային բաժնի հայտնաբերած մթնոլորտային օդի պահպանության նորմերի խախտման համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դրամի վարչական տուգանքի որոշում:
Անտառների և կենսաբազմազանության վերահսկողության, Երևանի և Շիրակի տարածքային բաժինների կողմից երեք տնտեսվարողների մոտ համատեղ իրականացված ստուգումների արդյունքում հայտնաբերված հողերի պահպանության նորմերի խախտումների համար կայացվել է 450,0հազ.դր ընդհանուր գումարի վարչական տուգանքի երեք որոշում և հաշվարկվել է 4.1մլն.դր ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Գեղարքունիքի տարածքային բաժնի կողմից հայտնաբերված նույնատիպ խախտման համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դրամի վարչական տուգանքի որոշում:
Սյունիքի տարածքային բաժնի կողմից տնտեսվարողի մոտ իրականացված ստուգման արդյունքում հայտնաբերված ջրերի պահպանության նորմերի խախտման համար կայացվել է 200,0հազ.դրամի վարչական տուգանքի որոշում:
Տավուշի տարածքային բաժնի կողմից շրջայցերի ընթացքում հայտնաբերված փայտանյութի ապօրինի տեղափոխման համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 100.0հզ.դրամի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 30.0հազ.դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Երևանի տարածքային բաժնի իրականացրած շրջայցերի ընթացքում առգրավված 27կգ /108հատ/ «սիգ» տեսակի տիրազուրկ ձուկը սահմանված կարգով հանձնվել է Երևանի լսողական խանգարումներ ունեցող երեխաների հատուկ կրթահամալիր:
Արմավիրի տարածքային բաժնի իրականացրած շրջայցերի ընթացքում հայտնաբերված խեցգետնի ապօրինի որսի համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դրամի վարչական տուգանքի որոշում:
Գեղարքունիքի տարածքային բաժնի և «Սևան ԱՊ» ՊՈԱԿ-ի աշխատակիցների իրականացրած համատեղ շրջայցերի ընթացքում առգրավվել է տիրազուրկ 21.0կգ «սիգ», ինչը սահմանված կարգով հանձնվել է Սևանի թիվ 4 «Գալիք» մանկապարտեզ:
Վայոց ձորի տարածքային բաժնի իրականացրած շրջայցերի ընթացքում հայտնաբերված ձկան ապօրինի որսի համար երեք ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 150.0հազ.դր ընդհանուր գումարի վարչական տուգանքի որոշումներ և հաշվարկվել է 8.0 հազ.դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Ընդհանուր առմամբ ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության կիրառած պատժամիջոցներից հաշվետու ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե է մուտքագրվել 1.83մլն.դրամ:
Բնապահպանության և
ընդերքի
տեսչական մարմին
Թեժ գիծ` 119
Հեռ. (+374 10) 55 20 62
Տեղեկատվության
տրամադրում
Հետադարձ կապ
նախարարության
պատասխանատուների հետ
ԾԱՆՈՒՑՈՒՄ
2018 թվականի մարտի 23-ին ընդունված <<Պետական կառավարման համակարգի մարմինների մասին>> ՀՀ օրենքով Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը սահմանվել է Կառավարությանը ենթակա մարմին, ուստի քաղաքացիներն իրենց ահազանգերը և դիմումները կարող են ուղարկել տեսչական մարմնի ղեկավարին /Հասցե՝ ք. Երևան 3750009, Կորյունի փողոց 15, հեռ՝ (+374 15) 48 48 48/։
Բնապահպանական
օրացույց