«Հունիսի 5-ին երկրագնդի բնակչությունը նշում է Շրջակա միջավայրի համաշխարհային օրը: Հայաստանի Հանրապետությունում նշվում է Բնապահպանի օրը: Այն հերթական հնարավորությունն է հասարակության ուշադրությունը բևեռելու շրջակա միջավայրի խնդիրների վրա: Օրվա խորհուրդը հատկապես կարևոր է մեր ժողովրդի համար: Հայաստանը տարածաշրջանում ունի ամենահարուստ կենսաբազմազանությունը և այն պահպանելու, արժանապատվորեն մեր սերունդներին փոխանցելու խնդրի առաջ ենք կանգնած: Այդ պատճառով շրջակա միջավայրի պաշտպանության օրվա խորհուրդը չպետք է սահմանափակվի միայն հունիսի 5-ով, այլ պետք է ուղեկցի մեզ յուրաքանչյուր օր, որպես հերթական առիթ՝ վերհանելու և լուծելու բնապահպանական խնդիրները՝ ի շահ մեր քաղաքացիների բարօրության ու բարեկեցության, ապագա սերունդների բնականոն կյանքի:
Հայրենի բնության պահպանությունը պետք է լինի յուրաքանչյուրիս առաքելությունը, ինչի գիտակցումը մեզ պետք է ուղեկցի ամենուր և ամեն վայրկյան: Շրջակա միջավայրի պահպանության գաղափարը պետք է իր կայուն տեղն ունենա մեր ժողովրդի հիմնարար արժեքների կողքին և դառնա Հայոց պետականության զարգացման կայուն հենասյուներից մեկը:
Մարդը պետք է բնությունից վերցնի այնքան, ինչքան անհրաժեշտ է առաջնային կենսական պահանջները բավարարելու համար: Այս խորհուրդն է իր մեջ ներառում ՄԱԿ-ի կողմից հռչակած Շրջակա միջավայրի համաշխարհային օրվա այս տարվա կարգախոսը` «Յոթ միլիարդ ցանկություն` մեկ մոլորակ: Սպառիր խնայողաբար»: Այն հերթական անգամ հիշեցնում է, որ մենք մայր բնության սահմանափակ ռեսուրսները շռայլելու իրավունք չունենք:
Կոչ եմ անում մեր քաղաքացիներին՝ համատեղել մեր ջանքերը հայրենի բնաշխարհի պահպանության և այն սերունդներին փոխանցելու կարևորագույն առաքելությունն իրականացնելու համար»:
ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյան
Բնապահպանության և
ընդերքի
տեսչական մարմին
Թեժ գիծ` 119
Հեռ. (+374 10) 55 20 62
Տեղեկատվության
տրամադրում
Հետադարձ կապ
նախարարության
պատասխանատուների հետ
ԾԱՆՈՒՑՈՒՄ
2018 թվականի մարտի 23-ին ընդունված <<Պետական կառավարման համակարգի մարմինների մասին>> ՀՀ օրենքով Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը սահմանվել է Կառավարությանը ենթակա մարմին, ուստի քաղաքացիներն իրենց ահազանգերը և դիմումները կարող են ուղարկել տեսչական մարմնի ղեկավարին /Հասցե՝ ք. Երևան 3750009, Կորյունի փողոց 15, հեռ՝ (+374 15) 48 48 48/։
Բնապահպանական
օրացույց