«Շրջակա միջավայրի իրավական պահպանության կենտրոն» ՀԿ-ն իրականացնում է «Հզորությունների ստեղծում ՀԿ-ների համար` շրջակա միջավայրի վերաբերյալ որոշումների ընդունման գործընթացին արդյունավետ մասնակցության համար` համապատասխան գործիքների մշակման և իրազեկվածության մակարդակի բարձրացման միջոցով» ծրագիրը: Այն իրականացվում է «Բնապահպանական կառավարման հզորացում ոչ-կառավարական կազմակերպությունների (ՈԿԿ) կարողությունների զարգացման միջոցով» ծրագրի շրջանակներում, որը ֆինանսավորվում է Եվրոպական Միության (ԵՄ) կողմից, իրականացվում է ՄԱԿ-ի Զարգացման Ծրագրի (ՄԱԶԾ) ԳԷՀ Փոքր դրամաշնորհների ծրագրի միջոցով:
«Շրջակա միջավայրի իրավական պահպանության կենտրոն» ՀԿ-ի կողմից իրականացվող ծրագրի գործընկերներն են ՀՀ բնապահպանության նախարարությունը, ՀՀ արդարադատության նախարարությունը և ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի Էկոլոգիական իրավունքի գիտաուսումնական կենտրոնը:
Ծրագրի հիմնական նպատակն է բարելավել շրջակա միջավայրին վերաբերող իրավական ակտերի մշակման գործընթացին հասարակության մասնակցության որակը՝ ստեղծելով համապատասխան գործիքներ, որոնք կբարձրացնեն հասարակության իրազեկվածության մակարդակը, կնպաստեն ոլորտի թափանցիկությանը և պետական մարմինների հետ կառուցողական երկխոսությանը: Դրված նպատակը համահունչ է Օրհուսի կոնվենցիայի համաձայն ՀՀ ստանձնած պարտավորությունների կատարման ընթացքին և ուղղված է ամրապնդելու ժողովրդավարական սկզբունքները և իրավունքի գերակայությունն այս ոլորտում:
Ծրագրի առաջին փուլի շրջանակներում մշակվել և հրատարակվել է «Շրջակա միջավայրին վերաբերող իրավական ակտերի մշակման գործընթացին հասարակության մասնակցության» ուղեցույցը, որի շնորհանդեսը, ինչպես նաև համապատասխան դասընթացներ անցկացվել են Հայաստանի բոլոր մարզերում (առավելապես Օրհուս կենտրոններում): Դասընթացներին մասնակցել են տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, քաղաքացիական հասարակության, ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև տեղի ակտիվ երիտասարդությունը (150 մասնակից): Սեմինարների ընթացքում մասնակիցները հատկապես ընդգծել են էկոլոգիական կրթության համատեքստում անհրաժեշտ իրավական գիտելիքների ու հմտությունների փոխանցման կարևորությունը: Միաժամանակ, արդյունավետ մասնակցության խոչընդոտների շարքում հիշատակվել է տեղական կազմակերպությունների ներգրավվածության ցածր մակարդակը, ինչպես նաև «թույլ» հետադարձ կապը:
Ուղեցույցի ամփոփիչ շնորհանդեսը կայացել է ԵՊՀ էկոլոգիական իրավունքի գիտաուսումնական կենտրոնում ս.թ. մայիսի 21-ին, որի ընթացքում մասնակիցներին ներկայացվել են նաև ծրագրի հաջորդ փուլերի շրջանակներում նախատեսվող հիմնական գործողությունները և դրանց հիմքում դրված մոտեցումները: Ներկայացվել են նաև մարզային դասընթացների արդյունքների քանակական և որակական վերլուծության ամփոփ ցուցանիշները:
Ուղեցույցի էլեկտրոնային տարբերակը մատչելի է ԵՊՀ էկոլոգիական իրավունքի գիտաուսումնական կենտրոնի ինտերնետային կայքում (http://www.elrc.ysu.am/upload/246.pdf), իսկ ծրագրի 2-րդ փուլի ավարտից հետո կտեղադրվի նաև մշակվելիք ինտերնետային պորտալում (www.ecolex.am):
Ծրագրի 2-րդ և 3-րդ փուլերի շրջանակներում համապատասխանաբար պատրաստ կլինեն հետևյալ արդյունքները.
1. Էլեկտրոնային հարթակ` (www.ecolex.am), որը կդառնա միասնական հարթակ շրջակա միջավայրին վերաբերող իրավական ակտերի մշակման գործընթացին հասարակության մասնակցության համար: Կայքում կտեղադրվեն ինչպես ՀՀ Ազգային ժողովի, այնպես էլ ՀՀ բնապահպանության նախարարության և այլ շահագրգիռ գերատեսչությունների կողմից մշակված այն իրավական ակտերի նախագծերը, որոնք առնչվում են շրջակա միջավայրի պահպանությանը և բնական ռեսուրսների օգտագործմանը: Կայքում տեղադրվելիք էլեկտրոնային գործիքների համակարգը հնարավորություն կընձեռի օգտվողներին առցանց ռեժիմով իրավական ակտերի վերաբերյալ կատարել դիտողություններ և առաջարկներ, որոնք մատչելի կլինեն կայքի բոլոր այցելուների համար:
2. «Շրջակա միջավայրին վերաբերող իրավական ակտերի մշակման գործընթացին հասարակայնության մասնակցության կարգը հաստատելու մասին» ՀՀ Կառավարության որոշման և ուղեկցող փաստաթղթերի փաթեթի մշակում. իրավական ակտի նախագիծը և ուղեկցող փաստաթղթերը մշակվելու են ՀՀ բնապահպանության և ՀՀ արդարադատության նախարարության հետ համատեղ` քաղաքացիական հասարակության անդամների մասնակցությամբ:
Ակնկալվում է, որ ծրագրի իրականացման արդյունքում էականորեն կբարելավվի շրջակա միջավայրին վերաբերող իրավական ակտերի նախագծերի մշակման շրջանակներում համապատասխան պետական մարմինների և հասարակական կազմակերպությունների միջև համագործակցությունը, կձևավորվեն անհրաժեշտ հզորություններ իրազեկված մասնակցության համար, կամրապնդվի փոխադրաձ վստահության մթնոլորտը և քաղաքացիական հասարակաության պատասխանատվությունը նախապատրաստվող և ընդունվող նախագծի իրականացման վերաբերյալ:
Բնապահպանության և
ընդերքի
տեսչական մարմին
Թեժ գիծ` 119
Հեռ. (+374 10) 55 20 62
Տեղեկատվության
տրամադրում
Հետադարձ կապ
նախարարության
պատասխանատուների հետ
ԾԱՆՈՒՑՈՒՄ
2018 թվականի մարտի 23-ին ընդունված <<Պետական կառավարման համակարգի մարմինների մասին>> ՀՀ օրենքով Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը սահմանվել է Կառավարությանը ենթակա մարմին, ուստի քաղաքացիներն իրենց ահազանգերը և դիմումները կարող են ուղարկել տեսչական մարմնի ղեկավարին /Հասցե՝ ք. Երևան 3750009, Կորյունի փողոց 15, հեռ՝ (+374 15) 48 48 48/։
Բնապահպանական
օրացույց