ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանն այսօր ընդունել է Հայաստանում Ճապոնիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան պարոն Էյջի Տագուչիին:
Շնորհավորելով դեսպանին մեր երկրում դիվանագիտական առաքելության անցնելու առթիվ և շնորհակալություն հայտնելով այցի համար` Արամայիս Գրիգորյանը հույս է հայտնել, որ առաջիկայում երկու երկրների միջև բնապահպանության ոլորտում արդյունավետ համագործակցություն կհաստատվի:
Դեսպան Տագուչին, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, իր բարձր տպավորություններն է ներկայացրել Հայաստանի հրաշալի բնության, հարուստ կենսաբազմազանության վերաբերյալ և կարևորել շրջակա միջավայրի պահպանությանն ուղղված ծրագրերի շուրջ համագործակցությունն ու փորձի փոխանակման անհրաժեշտությունը:
Դեսպանը հետաքրքրվել է Հայաստանում Սնդիկի վերաբերյալ Մինամատայի կոնվենցիայի վավերացման ընթացքի մասին, ինչին ի պատասխան, նախարար Արամայիս Գիրգորյանը հայտնել է, որ 2013թ. հոկտեմբերին, Սնդիկի վերաբերյալ Մինամատայի կոնվենցիան ստորագրելուց հետո, ՀՀ բնապահպանության նախարարությունը իրականացնում է Հայաստանում սնդիկի հիմնական աղբյուրների բացահայտումը, սնդիկ պարունակող արտադրանքի և թափոնների հաշվառումը, սնդիկով շրջակա միջավայրի աղտոտվածության ուսումնասիրությունը և օրենսդրական դաշտի վերլուծությունը, որն էլ հիմք կհանդիսանա Կոնվենցիայի հետագա վավերացման համար:
Ամփոփելով հանդիպումը` նախարար Արամայիս Գրիգորյանն ընդգծել է, որ բարձր է գնահատում Ճապոնիայի փորձը վտանգավոր թափոնների և աղտոտված տարածքների վնասազերծման ոլորտում և ակնկալում համագործակցություն տեղեկատվության փոխանակման և տեխնոլոգիաների ներդրման գործընթացում:
![]() |
![]() |
![]() |
![]() |
Բնապահպանության և
ընդերքի
տեսչական մարմին
Թեժ գիծ` 119
Հեռ. (+374 10) 55 20 62
Տեղեկատվության
տրամադրում
Հետադարձ կապ
նախարարության
պատասխանատուների հետ
ԾԱՆՈՒՑՈՒՄ
2018 թվականի մարտի 23-ին ընդունված <<Պետական կառավարման համակարգի մարմինների մասին>> ՀՀ օրենքով Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը սահմանվել է Կառավարությանը ենթակա մարմին, ուստի քաղաքացիներն իրենց ահազանգերը և դիմումները կարող են ուղարկել տեսչական մարմնի ղեկավարին /Հասցե՝ ք. Երևան 3750009, Կորյունի փողոց 15, հեռ՝ (+374 15) 48 48 48/։
Բնապահպանական
օրացույց