ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանի հանձնարարությամբ նախարարի տեղակալ Խաչիկ Հակոբյանի մոտ տեղի է ունեցել 2015թ. հունիս ամսին գրանցված քաղաքացիների ընդունելություն: Ընդունելության ներկայացած քաղաքացիները փոխնախարարին են ներկայացրել մասնագիտական առաջարկություններ նախարարության առանձին գործառույթների վերաբերյալ: Մի քանի քաղաքացիներ դիմել են իրենց մասնագիտական կարողությունները ՀՀ բնապահպանության նախարարության համակարգում դրսևորելու հնարավորություն ընձեռելու խնդրանքով:
ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ Խաչիկ Հակոբյանը, լսելով քաղաքացիներին, հանձնարարականներ է տվել համապատասխան ստորաբաժանումների ղեկավարներին` քննարկել քաղաքացիների առաջարկությունները, իսկ թափուր պաշտոններ լինելու դեպքում տեղեկացնել դրանց մասին դիմող քաղաքացիներին, որպեսզի նրանք օրենքով սահմանված կարգով մասնակցեն մրցույթներին:
Բնապահպանության և
ընդերքի
տեսչական մարմին
Թեժ գիծ` 119
Հեռ. (+374 10) 55 20 62
Տեղեկատվության
տրամադրում
Հետադարձ կապ
նախարարության
պատասխանատուների հետ
ԾԱՆՈՒՑՈՒՄ
2018 թվականի մարտի 23-ին ընդունված <<Պետական կառավարման համակարգի մարմինների մասին>> ՀՀ օրենքով Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը սահմանվել է Կառավարությանը ենթակա մարմին, ուստի քաղաքացիներն իրենց ահազանգերը և դիմումները կարող են ուղարկել տեսչական մարմնի ղեկավարին /Հասցե՝ ք. Երևան 3750009, Կորյունի փողոց 15, հեռ՝ (+374 15) 48 48 48/։
Բնապահպանական
օրացույց