ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանն այսօր ՀՀ կառավարության հաստատմանն է ներկայացրել <<Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի N 1515-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին և Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությանը գումար հատկացնելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը, որով ՀՀ բնապահպանության նախարարությանը ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից 7.6 մլն.դրամ է հատկացվում <<Սևանա լճում և նրա ջրահավաք ավազանում ձկան և խեցգետնի պաշարների հաշվառման ծառայություններ>> ծրագրի իրականացման համար:
Ծրագրի իրականացումը նախատեսված է ՀՀ կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 9-ի «Սևանա լճի արդյունագործական և էնդեմիկ ձկնատեսակների վերականգնման ծրագիրը հաստատելու մասին» N 1755-Ն որոշմամբ հաստատված միջոցառումների ծրագրի 1-ին և 2-րդ կետերով:
ՀՀ բնապահպանության նախարարը մասնավորապես նշել է. «Սևանա լճի ջրահավաք ավազանում էնդեմիկ ձկների վերարտադրության ապահովման համար անհրաժեշտ է ձկան և խեցգետնի պաշարների մոնիթորինգ, դրանց ծավալների վերաբերյալ հավաստի տվյալների ստացում/առկայություն/: Սևանա լճում ձկան և խեցգետնի պոպուլյացիայի չափատարիքային, սեռական կազմի ու թվաքանակի վերաբերյալ հետազոտությունների արդյունքում ստացված տվյալների հիման վրա հնարավոր կլինի համապատասխան միջոցառումներ մշակել ձկան և խեցգետնի պաշարների օգտագործման և Սևանա լճի էկոլոգիական հավասարակշռությունը վերականգնելու և պահպանելու միջոցառումների մշակման համար»:
Որոշման նախագիծն արժանացել է ՀՀ կառավարության հաստատմանը և ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Բնապահպանության և
ընդերքի
տեսչական մարմին
Թեժ գիծ` 119
Հեռ. (+374 10) 55 20 62
Տեղեկատվության
տրամադրում
Հետադարձ կապ
նախարարության
պատասխանատուների հետ
ԾԱՆՈՒՑՈՒՄ
2018 թվականի մարտի 23-ին ընդունված <<Պետական կառավարման համակարգի մարմինների մասին>> ՀՀ օրենքով Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը սահմանվել է Կառավարությանը ենթակա մարմին, ուստի քաղաքացիներն իրենց ահազանգերը և դիմումները կարող են ուղարկել տեսչական մարմնի ղեկավարին /Հասցե՝ ք. Երևան 3750009, Կորյունի փողոց 15, հեռ՝ (+374 15) 48 48 48/։
Բնապահպանական
օրացույց