ՀՀ բնապահպանության նախարարության «Խոսրովի անտառ» պետական արգելոցի և ՀՄԸՄ-ի միջև հուշագիր է ստորագրվել

22-07-2015

Հուլիսի 17-21ը ՀՀ բնապահպանության նախարարության <<Խոսրովի անտառ>> պետական արգելոց ՊՈԱԿ-ի ու Կովկասի բնության հիմնադրամի աջակցությամբ և <<Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան>> ՓԲԸ-ի ֆինանսավորմամբ <<Խոսրովի անտառ>> պետական արգելոցի տնտեսական հատվածում կազմակերպվել է աշխատանքային ճամբար՝ Հայ մարմնակրթական ընդհանուր միության /ՀՄԸՄ/ սկաութական կազմակերպության մասնակցությամբ: Ճամբարակայանում մասնակիցները ծանոթացել են արգելոցի հարուստ կենսաբազմազանությանը, կազմակերպել քայլարշավ եւ կենդանիների ու թռչունների դիտումներ, ինչպես նաև օգնել են արգելոցի աշխատակիցներին ընթացիկ աշխատանքների իրականացման` մասնավորապես Խոսրովի տեղամասում վերանորոգվող ձիանոցի պատերի գունապատման, արահետների, քարապատման եւ փայտե կամրջի կառուցման աշխատանքներում:

<<Խոսրովի անտառ>> պետական արգելոցում իրենց ակտիվ հանգիստն անցկացնող ճամբարականներին այցելել են ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ Խաչիկ Հակոբյանը, «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տնօրեն Հրաչյա Հովակիմյանը, Կովկասի բնության հիմնադրամի ազգային համակարգող Արման Վերմիշյանը, ովքեր ողջունել են սկաութներին, ծանոթացել նրանց առօրյային` բարձր գնահատելով արգելոցի տնտեսական հատվածում նրանց կատարած աշխատանքները:

Ճամբարակայանում մասնակիցների հետ անցկացված զրույցի ժամանակ արծարծվել են շրջակա միջավայրի պահպանության հարցում հասարակության` հատկապես մատաղ սերնդի առաքելության հարցերը:

ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ Խ.Հակոբյանը ճամբարակայանում ծանոթացել է սկաութների առօրյային: Ծավալված զրույցի ժամանակ արծարծվել են շրջակա միջավայրի պահպանության հարցում հասարակության` հատկապես մատաղ սերնդի առաքելության հարցերը:

   - Հայրենի բնությունը սիրելու և բնության կարևորությունը գիտակցելու համար հարկավոր է խորապես ճանաչել այն: Իսկ սեփական բնության ճանաչողության գործում իր զգալի դերն ունի էկոկրթությունն ու դաստիարակությունը: Երիտասարդների համար կրթական և կարողությունների զարգացման նմանատիպ ծրագրերը կխթանեն էկոլոգիական գիտելիքների յուրացմանը բնության գրկում` բնության հետ անմիջական շփման միջոցով: Այն կնպաստի էկոլոգիական գիտակցության ձևավորմանը, ինչպես նաև կիրառական գիտելիքների ձեռքբերման հնարավորությունների ստեղծմանը,- իր խոսքում նշել է ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ Խաչիկ Հակոբյանը` հավանություն տալով ներկաների ցանկությանը այսպիսի միջոցառումները դարձնել ամենամյա:

<
>