ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ Խաչիկ Հակոբյանն այցելել է «Զիկատար» բնապահպանական կենտրոն և հյուրընկալվել նախարարության աջակցությամբ անցկացվող Էկոլոգիական-հայրենագիտական ուսումնահետազոտական ճամբարին, որտեղ իրենց ակտիվ հանգիստն են անցկացնում «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի կազմակերպած «Էկոտուր 2015» ամենամյա չորրորդ բաց ստուգատեսի մրցանակակիրները՝ Արցախի, Վրաստանի, Երևանի և Կոտայքի մարզի և կրթահամալիրի մի շարք դպրոցներից:
Նախարարի տեղակալ Խաչիկ Հակոբյանը ճամբարականների հետ անց է կացրել զրույց-քննարկում <<Գտիր քո տեղը բնության պահպանության գործում>> խորագրով: Ծանոթացել է նրանց առօրյային, մասնակցել կազմակերպված միջոցառումներին և երեկոյան խարույկին:
Առավոտյան փոխնախարարը մասնակցել է երիտասարդ բնապահպանների առավոտյան շարասյանը, այնուհետև նրանց հետ անցկացրել տեղեկատվական ուսումնական պարապմունք:
Խ. Հակոբյանն իր ամփոփիչ խոսքում նշել է, որ կարևորում է «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի դերն էկոկրթական կամուրջների ստեղծման և ամրապնդման գործում:
<<Էկոտուրի հնգամյա գործունեությունը վկայում է նախաձեռնության կարևորության և հետևողականության մասին: Նմանատիպ ճամբարների ժամանակ աշակերտները ձեռք են բերում ոչ միայն գործնական բնապահպանական գիտելիքներ, այլ նաև միջմշակութային կապ է ստեղծվում, որը շատ կարևոր է մեր օրերում>>:
Բնապահպանության և
ընդերքի
տեսչական մարմին
Թեժ գիծ` 119
Հեռ. (+374 10) 55 20 62
Տեղեկատվության
տրամադրում
Հետադարձ կապ
նախարարության
պատասխանատուների հետ
ԾԱՆՈՒՑՈՒՄ
2018 թվականի մարտի 23-ին ընդունված <<Պետական կառավարման համակարգի մարմինների մասին>> ՀՀ օրենքով Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը սահմանվել է Կառավարությանը ենթակա մարմին, ուստի քաղաքացիներն իրենց ահազանգերը և դիմումները կարող են ուղարկել տեսչական մարմնի ղեկավարին /Հասցե՝ ք. Երևան 3750009, Կորյունի փողոց 15, հեռ՝ (+374 15) 48 48 48/։
Բնապահպանական
օրացույց