ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Համաշխարհային բանկի առաքելության տնօրեն Լորա Բեյլին և ծրագրերի ավագ պատասխանատու Ալեքսան Հովհաննիսյանին:
Կողմերը, բարձր գնահատելով երկարամյա արդյունավետ համագործակցությունը և Հայաստանում Համաշխարհային բանկի կողմից ֆինանսավորված բազում հաջողված ծրագրերը, հույս են հայտնել, որ առաջիկայում նոր հնարավորություններ կստեղծվեն բնապահպանության նախարարության հետ հետագա համագործակցության համար:
Նախարար Արամայիս Գրիգորյանը մասնավորապես նշել է. «Տարբեր միջազգային կառույցների հետ համագործակցության հարուստ և հաջողված փորձը մեզ թույլ է տալիս հույս հայտնելու, որ Համաշխարհային բանկի հետ համագործակցության շրջանակներում ևս բնապահպանության նախարարությանը կհաջողվի լուծել մեր երկրի համար կարևոր բնապահպանական հարցեր: Այսօր ինչպես ողջ աշխարհում, այնպես էլ ՀՀ-ում բնապահպանական լուրջ խնդիր է գլոբալ տաքացումը և կլիմայի փոփոխության բացասական հետևանքները կանխելու կամ դրանց հակազդելու խնդիրը: Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունն առաջին հերթին անդրադառնում է ջրային ռեսուրսների վրա: Ուստի մենք մեր առջև խնդիր ենք դրել ներդնելու Արարատյան հարթավայրի ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարման համակարգ, ինչպես նաև վերականգնելու հարթավայրի էկոլոգիական հավասարակշռությունը: Մեր մյուս առաջնահերթությունը Հայաստանի բնության հատուկ պահպանվող տարածքներում էկոտուրիզմի զարգացումն է: Հույս ունենք Համաշխարհային բանկի մասնագիտական և ֆինանսական ներուժի աջակցությամբ առաջիկայում մշակել արդյունավետ ծրագրեր, վերոնշյալ պլանները կյանքի կոչելու նպատակով»:
Համաշխարհային բանկի առաքելության տնօրեն Լորա Բեյլը, ևս կարևորելով բնական ռեսուրսների արդյունավետ կառավարման համակարգի ներդրման անհրաժեշտությունը, ինչպես նաև կլիմայական փոփոխությունների հետևանքով առաջացող մարտահրավերներին դիմակայելու ունակությունը, հույս է հայտնել, որ մասնագիտական քննարկումների և առկա փորձի փոխանակման արդյունքում արդյունավետ ծրագրերի մշակման հեռանկարներ կստեղծվեն:
Բնապահպանության և
ընդերքի
տեսչական մարմին
Թեժ գիծ` 119
Հեռ. (+374 10) 55 20 62
Տեղեկատվության
տրամադրում
Հետադարձ կապ
նախարարության
պատասխանատուների հետ
ԾԱՆՈՒՑՈՒՄ
2018 թվականի մարտի 23-ին ընդունված <<Պետական կառավարման համակարգի մարմինների մասին>> ՀՀ օրենքով Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը սահմանվել է Կառավարությանը ենթակա մարմին, ուստի քաղաքացիներն իրենց ահազանգերը և դիմումները կարող են ուղարկել տեսչական մարմնի ղեկավարին /Հասցե՝ ք. Երևան 3750009, Կորյունի փողոց 15, հեռ՝ (+374 15) 48 48 48/։
Բնապահպանական
օրացույց