Տպագիր պարբերականներից մեկում տեղեկատվություն էր տարածվել, որ ՀՀ Գեղարքունիքի մարզի համայնքներից մեկի հարևանությամբ տեղակայված զորամասի հարակից /«Սևան» ազգային պարկի/ տարածքում ապօրինի ծառահատումներ են իրականացվել: ՀՀ բնապահպանության նախարարությունը հայտնում է, որ հատումները իրականացվել են համաձայն ՀՀ բնապահպանության նախարարության կողմից տրված թույլտվության և բացառապես զորամասի տարածքում: ՀՀ պաշտպանության նախարարության կողմից ներկայացվել էր հիմնավորում, որ ծառերը խանգարել են զորամասի ռազմական որոշ տեխնիկաների աշխատանքներին և դրանք հատելու անհրաժեշտություն է առաջացել, ինչը և բավարարվել է ՀՀ բնապահպանության նախարարության կողմից: Հատումները կատարվել են թույլատվությամբ նախատեսված ժամկետներում և չափաքանակով:
ՀՀ ԲՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն
Բնապահպանության և
ընդերքի
տեսչական մարմին
Թեժ գիծ` 119
Հեռ. (+374 10) 55 20 62
Տեղեկատվության
տրամադրում
Հետադարձ կապ
նախարարության
պատասխանատուների հետ
ԾԱՆՈՒՑՈՒՄ
2018 թվականի մարտի 23-ին ընդունված <<Պետական կառավարման համակարգի մարմինների մասին>> ՀՀ օրենքով Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը սահմանվել է Կառավարությանը ենթակա մարմին, ուստի քաղաքացիներն իրենց ահազանգերը և դիմումները կարող են ուղարկել տեսչական մարմնի ղեկավարին /Հասցե՝ ք. Երևան 3750009, Կորյունի փողոց 15, հեռ՝ (+374 15) 48 48 48/։
Բնապահպանական
օրացույց