Սեպտեմբերի 16-ին Օզոնային շերտի պահպանության միջազգային օրվա կապակցությամբ ՀՀ բնապահպանության նախարարության Օզոնի ազգային կենտրոնը ՄԱԿ-ի Արդյունաբերական զարգացման կազմակերպության աջակցությամբ իրականացրել է մի շարք միջոցառումներ: Օրվա առաջին կեսին կազմակերպվել էր հեռուստակամուրջ Երևանի N 174 հիմնական դպրոցի և Բելառուսի Հանրապետության Մինսկի N 19 վարժարանի սաների միջև, որի ժամանակ 174 հիմնական դպրոցում աշակերտները Բելառուսի իրենց հասակակիցներին են ներկայացրել զեկույցներ օզոնային շերտի պահպանման թեմայով, ինչպես նաև ցուցադրվել է տեսաֆիլմ Հայաստանում կազմակերպվելիք միջոցառումների վերաբերյալ: Կողմերը պայմանավորվել են հեռուստակամուրջները շարունակական դարձնել: Ալ. Սպենդիարյանի անվան Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տարածքում և Նալբանդյան- Հանրապետության փողոցների միջև ընկած հատվածում անցկացվել է թեմատիկ ֆլեշ-մոբեր, ինչպես նաև բացօթյա նկարչություն 5-6 տարեկան երեխաների մասնակցությամբ:
Այս ամենին զուգահեռ Երևանում անցկացվող Քիմիայի IV միջազգային կոնֆերանսում ներկայացվել է «Օզոնային շերտի ուսումնասիրությունները Հայաստանում» թեմայով զեկույց:
Միջոցառումների շրջանակում սեպտեմբերի 17-ին կազմակերպվել է ուսումնական այց Ամբերդի օզոնաչափական կայան: Այցելուները տեղում ծանոթացել են «Դոբսոն» օզոնաչափիչ սարքավորման աշխատանքին: Այցի ընթացքում մասնակիցներին ներկայացվել են օզոնային շերտի կարևորության, նրա քայքայման հիմնախնդիրների, այն կանխարգելելու նպատակով գործադրվող միջազգային ջանքերի մասին տեղեկատվություն, ինչպես նաև այդ խնդրի լուծման գործում Հայաստանի ներդրումները:
![]() |
![]() |
![]() |
![]() |
Բնապահպանության և
ընդերքի
տեսչական մարմին
Թեժ գիծ` 119
Հեռ. (+374 10) 55 20 62
Տեղեկատվության
տրամադրում
Հետադարձ կապ
նախարարության
պատասխանատուների հետ
ԾԱՆՈՒՑՈՒՄ
2018 թվականի մարտի 23-ին ընդունված <<Պետական կառավարման համակարգի մարմինների մասին>> ՀՀ օրենքով Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը սահմանվել է Կառավարությանը ենթակա մարմին, ուստի քաղաքացիներն իրենց ահազանգերը և դիմումները կարող են ուղարկել տեսչական մարմնի ղեկավարին /Հասցե՝ ք. Երևան 3750009, Կորյունի փողոց 15, հեռ՝ (+374 15) 48 48 48/։
Բնապահպանական
օրացույց