ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության կողմից 22–25.09.2015թթ. ժամանակահատվածում իրականացված շրջայցերի, տեսչության վարույթին հանձնված գործերի և հաշվետվությունների ընդունման գործընթացում հայտնաբերված խախտումների արդյունքում կայացվել է 1.050.0 հազ.դր. ընդհանուր գումարի վարչական տուգանքի 13 որոշում և հաշվարկվել է 799.0 հազ.դր ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Մ ա ս ն ա վ ո ր ա պ ե ս `
Բուսական աշխարհի պահպանության ոլորտ
Տավուշի տարածքային բաժնի վարույթին հանձնված ապօրինի ծառահատումների գործերի քննության արդյունքում 8 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 800.0 հազ.դրամի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 477.9 հազ. դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Լոռու տարածքային բաժնի կողմից հայտնաբերված ապօրինի ծառահատման համար ֆիզիկական անձի նկատմամբ կիրառվել է 50.0 հազ.դրամի վարչական տուգանք և հաշվարկվել է 76.5 հազ.դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Վայոց ձորի տարածքային բաժնի կողմից հայտնաբերված ապօրինի ծառահատման համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 157.5 հազ.դրամի շրջակա միջավայրին հասցված վնասի հատուցման ակտ:
Գեղարքունիքի տարածքային բաժնի կողմից հայտնաբերված ապօրինի ծառահատման համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0 հազ.դրամի վարչական տուգանքի որոշում և շրջակա միջավայրին հասցված վնասի հատուցման ակտ` 37.5 հազ.դրամի:
Հողային ռեսուրսների պահպանության ոլորտ
Արագածոտնի տարածքային բաժնի կողմից կատարված շրջայցերի արդյունքում արձանագրվել է հողի բերրի շերտի ապօրինի տեղափոխման մեկ դեպք, ինչի համար մեկ ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 30.0 հազ, դրամի վարչական տուգանքի որոշում:
Ապօրինի որս
Արագածոտնի տարածքային բաժնի կողմից կատարված շրջայցերի արդյունքում արձանագրվել է ապօրինի որսի մեկ դեպք, ինչի համար մեկ ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 70.0 հազ. դրամի վարչական տուգանքի որոշում և 50.0 հազ. դրամի շրջակա միջավայրին պատճառված վնասի հատուցման ակտ:
Շիրակի տարածքային բաժնի կողմից կատարված շրջայցերի արդյունքում արձանագրվել է խեցգետնի ապօրինի որսի մեկ դեպք, ինչի արդյունքում ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0 հազ.դրամի վարչական տուգանքի որոշում, առգրավվել` 5 հատ խեցգետնաորսիչ, իսկ 2.5 կգ խեցգետինը կենդանի վիճակում բաց է թողնվել գետ:
Ընդհանուր առմամբ ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության կիրառած պատժամիջոցներից հաշվետու ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե է մուտքագրվել 1.0մլն.դրամ:
Բնապահպանության և
ընդերքի
տեսչական մարմին
Թեժ գիծ` 119
Հեռ. (+374 10) 55 20 62
Տեղեկատվության
տրամադրում
Հետադարձ կապ
նախարարության
պատասխանատուների հետ
ԾԱՆՈՒՑՈՒՄ
2018 թվականի մարտի 23-ին ընդունված <<Պետական կառավարման համակարգի մարմինների մասին>> ՀՀ օրենքով Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը սահմանվել է Կառավարությանը ենթակա մարմին, ուստի քաղաքացիներն իրենց ահազանգերը և դիմումները կարող են ուղարկել տեսչական մարմնի ղեկավարին /Հասցե՝ ք. Երևան 3750009, Կորյունի փողոց 15, հեռ՝ (+374 15) 48 48 48/։
Բնապահպանական
օրացույց